Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
09/07/2012 10:24
Կիսվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստին և Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ և 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով, Համաշխարհային մաքսային կազմակերպության հրավերով, հունիսի 25-ից 29-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից՝ համաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգության և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված, մաքսային մարմինների կարողությունների ընդլայնման և կառավարման բարելավմանն ուղղված մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև 2012-2013 և 2014-2015 թվականների ռազմավարական ծրագրերի նախագծերը, հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները:

Նիստի մասնակիցները քննարկել են են նաև ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների` նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն, ապրանքների և տրանսպորտային միջոցների ծագման կանոնների վերաբերյալ խնդիրները, մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանների համալիր կառավարման ոլորտի համագործակցությանը. ներկայացվել են ՀՄԿ «Մեկ պատուհանի սկզբունք» կոմպենդիումի հիմնական դրույթները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, մաքսային մարմինտնտեսվարող սուբյեկտ, մաքսային մարմինբեռնափոխադրող կազմակերպություն փոխգործակցության և ընթացակարգերի պարզեցման հարցերը:

Բրյուսելյան համաժողովում քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի կատարելագործման, նախնական տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր` ուղղված ռիսկերի կառավարման, մաքսային հսկողության ընթացակարգերի բարելավման և մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացմանը: Ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգը բնորոշվել է որպես լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման նախապայման:

ՊԵԿ նախագահը Բրյուսելում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Լիտվայի մաքսային ծառայության ղեկավարի հետ, որտեղ անդրադարձել են 2012 թվականի հունիսի 13-ին  Լիտվայի մաքսային ծառայության աջակցությամբ մեկնարկած Թվինինգ ծրագրին: 

Արգենտինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունների հետ երկկողմանի հանդիպումներում քննարկել են մաքսային գործում համագործակցության և փոխօգնության միջկառավարական համաձայնագրերի կնքման հետ կապված մանրամասները: Ի դեպ, Արգենտինայի մաքսային ծառայության ղեկավար տիկին Այերանի հրավերով, սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին նախատեսվում է ՊԵԿ պատվիրակության այցն Արգենտինա` համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Նշենք նաև, որ ՀՄԿ անդամ պետությունների կողմից ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում լավագույն փորձը, նշվել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ, երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լիազորված տնտեսական օպերատորների ընտրության չափանիշները, վերջիններիս տրվող լիազորությունների շրջանակները, բիզնես գործընթացների կառավարումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով, սահմանների կառավարման արդյունավետ նորարարական լուծումները, օդային բեռնափոխադրումների անվտանգության ապահովման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, և այլն:

Մի շարք պետությունների մաքսային ծառայությունների հետ քննարկվել են համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, աշխատակիցների որակավորման բարձրացման, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ծառայությունների կառավարմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր, առևտրի պարզեցմանն ու անվտանգությանը, օդային տրանսպորտի անվտանգությանը վերաբերող խնդիրներ:

Համաժողովի արդյունքում ընդունվել է կոմյունիկե, որում ընդգրկված են բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել, ուրվագծվել են հետագա համագործակցության ուղիները, ինչպես նաև կատարվել համապատասխան առաջարկություններ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Տեղի են ունեցել ՀՄԿ մի շարք կոմիտեների և հանձնաժողովների անդամների ընտրություններ, որոնց նախորդել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ Սուրեն ՄելիքԻսրայելյանի մասնակցությունը ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի խորհրդակցություններին, որոնց արդյունքում համաձայնեցվել են ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում եվրոպական տարածաշրջանից ներկայացվող թեկնածությունները:  

Կազմակերպվել է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և ՀՎՍՀՎ պետ Կարեն Բեգլարյանի հանդիպումը Իտալիայի մաքսային ծառայության պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում հաստատվել է Իտալիայի մաքսային ծառայության պատրաստակամությունը ՀՀ ԿԱ ՊԵԿի մաքսային լաբորատորիայի համար մի շարք սարքավորումների անհատույց տրամադրման գործում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ ՊԵկ մասնագետները մոտ ապագայում այցելեն իրենց մաքսային լաբորատորիա` վերը նշված սարքավորումների շահագործման մանրամասներին տեղում ծանոթանալու համար:

Նիստերի և հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ` ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության մակարդակով:

Այցի ընթացքում ընդունված փաստաթղթով նախատեսվում է Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի կազմակերպում, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացում, փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնակցություն մաքսային ընթացակարգերի կատարելագործման և ներդաշնակեցման  հարցերով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ միջոցառումներին:

Համաշխարհային մաքսային կազմակերպության Քաղաքականության հանձնաժողովի հերթական` 67-րդ նիստին և Մաքսային համագործակցության Խորհրդի 119-րդ և 120-րդ նստաշրջաններին մասնակցելու նպատակով, Համաշխարհային մաքսային կազմակերպության հրավերով, հունիսի 25-ից 29-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ Մամուլի ծառայությունից՝ համաժողովի ընթացքում քննարկվել են անվտանգության և ընթացակարգերի պարզեցմանն ուղղված, մաքսային մարմինների կարողությունների ընդլայնման և կառավարման բարելավմանն ուղղված մի շարք հիմնահարցեր, ինչպես նաև 2012-2013 և 2014-2015 թվականների ռազմավարական ծրագրերի նախագծերը, հետագա զարգացման ռազմավարական ուղղությունները:

Նիստի մասնակիցները քննարկել են են նաև ՀՄԿ կոմիտեների, ենթակոմիտեների և հանձնաժողովների` նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն, ապրանքների և տրանսպորտային միջոցների ծագման կանոնների վերաբերյալ խնդիրները, մաքսային արժեքի և ներդաշնակ համակարգի ներկա իրավիճակը և հետագա անելիքները: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանների համալիր կառավարման ոլորտի համագործակցությանը. ներկայացվել են ՀՄԿ «Մեկ պատուհանի սկզբունք» կոմպենդիումի հիմնական դրույթները, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման արդյունավետությունը, մաքսային մարմինտնտեսվարող սուբյեկտ, մաքսային մարմինբեռնափոխադրող կազմակերպություն փոխգործակցության և ընթացակարգերի պարզեցման հարցերը:

Բրյուսելյան համաժողովում քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի կատարելագործման, նախնական տեղեկատվության փոխանակման մի շարք հարցեր` ուղղված ռիսկերի կառավարման, մաքսային հսկողության ընթացակարգերի բարելավման և մաքսանենգության դեմ պայքարի ուժեղացմանը: Ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգը բնորոշվել է որպես լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման նախապայման:

ՊԵԿ նախագահը Բրյուսելում մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, ինչպես նաև Լիտվայի մաքսային ծառայության ղեկավարի հետ, որտեղ անդրադարձել են 2012 թվականի հունիսի 13-ին  Լիտվայի մաքսային ծառայության աջակցությամբ մեկնարկած Թվինինգ ծրագրին: 

Արգենտինայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունների հետ երկկողմանի հանդիպումներում քննարկել են մաքսային գործում համագործակցության և փոխօգնության միջկառավարական համաձայնագրերի կնքման հետ կապված մանրամասները:

Ի դեպ, Արգենտինայի մաքսային ծառայության ղեկավար տիկին Այերանի հրավերով, սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին նախատեսվում է ՊԵԿ պատվիրակության այցն Արգենտինա` համաձայնագիր ստորագրելու նպատակով:

Նշենք նաև, որ ՀՄԿ անդամ պետությունների կողմից ներկայացվել է լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում լավագույն փորձը, նշվել համագործակցության ուղղությունները: Միաժամանակ, երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներում քննարկվել են այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են լիազորված տնտեսական օպերատորների ընտրության չափանիշները, վերջիններիս տրվող լիազորությունների շրջանակները, բիզնես գործընթացների կառավարումը նորարարական տեխնոլոգիաների միջոցով, սահմանների կառավարման արդյունավետ նորարարական լուծումները, օդային բեռնափոխադրումների անվտանգության ապահովման ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները, և այլն:

Մի շարք պետությունների մաքսային ծառայությունների հետ քննարկվել են համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, աշխատակիցների որակավորման բարձրացման, ինչպես նաև հետագա համագործակցության հետ կապված այլ հարցեր: Նիստի ընթացքում քննարկվել են մաքսային ծառայությունների կառավարմանն ու կարողությունների զարգացմանն ուղղված հարցեր, առևտրի պարզեցմանն ու անվտանգությանը, օդային տրանսպորտի անվտանգությանը վերաբերող խնդիրներ:

Համաժողովի արդյունքում ընդունվել է կոմյունիկե, որում ընդգրկված են բոլոր այն հարցերը, որոնց շուրջ համաժողովի մասնակիցները համաձայնության են եկել, ուրվագծվել են հետագա համագործակցության ուղիները, ինչպես նաև կատարվել համապատասխան առաջարկություններ: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:

Տեղի են ունեցել ՀՄԿ մի շարք կոմիտեների և հանձնաժողովների անդամների ընտրություններ, որոնց նախորդել էին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանի և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգման բաժնի պետ Սուրեն ՄելիքԻսրայելյանի մասնակցությունը ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի խորհրդակցություններին, որոնց արդյունքում համաձայնեցվել են ՀՄԿ կոմիտեներում և հանձնաժողովներում եվրոպական տարածաշրջանից ներկայացվող թեկնածությունները:  

Կազմակերպվել է նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի և ՀՎՍՀՎ պետ Կարեն Բեգլարյանի հանդիպումը Իտալիայի մաքսային ծառայության պատվիրակության ղեկավարի հետ, որի ընթացքում հաստատվել է Իտալիայի մաքսային ծառայության պատրաստակամությունը ՀՀ ԿԱ ՊԵԿի մաքսային լաբորատորիայի համար մի շարք սարքավորումների անհատույց տրամադրման գործում: Ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ ՊԵկ մասնագետները մոտ ապագայում այցելեն իրենց մաքսային լաբորատորիա` վերը նշված սարքավորումների շահագործման մանրամասներին տեղում ծանոթանալու համար:

Նիստերի և հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագա համագործակցության ուղղությունների և առաջնահերթությունների վերաբերյալ` ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության մակարդակով:

Այցի ընթացքում ընդունված փաստաթղթով նախատեսվում է Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի ներդրման ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ ուսումնական և կրթական ծրագրերի կազմակերպում, սահմանների համալիր կառավարման ոլորտում համատեղ քայլերի իրականացում, փոխադրվող ապրանքների և փոխադրամիջոցների մասին նախնական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ առաջարկությունների մշակում, մասնակցություն մաքսային ընթացակարգերի կատարելագործման և ներդաշնակեցման  հարցերով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ միջոցառումներին:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34