Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԵՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
12/07/2012 11:07
Կիսվել

ԵՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) և «Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը Թվինինգ ծրագրի միջոցով» ԵՄ Թվինինգ ծրագիրը 2012 թվականի հուլիսի 13-ին կազմակերպում են սեմինար՝ նվիրված Եվրոպական Միության Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ) ներդրմանը Հայաստանում: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ որպես գնաճի չափման պաշտոնական միջոց՝ սպառողական գների ինդեքսը վիճակագրական հիմնական ցուցանիշներից է: Եվրոպական Միության բոլոր պետությունները հրապարակում են ինչպես ՀՍԳԻ, այնպես էլ ազգային սպառողական գների ինդեքս (ՍԳԻ): Հայաստանում ՀՍԳԻ ներդրումը կարևոր քայլ է ԵՄ ստանդարտներին համապատասխանեցման համար, և հնարավոր է, որ դա տեղի ունենա 2014 թվականի սկզբին: Տվյալների հավաքագրման փոփոխությունների մեծ մասի մեկնարկը տեղի կունենա 2013 թվականի սկզբին, մինչդեռ սպառողական ապրանքների և ծառայությունների վերադասակարգումն արդեն իսկ ընթացքի մեջ է: Տվյալները կօգտագործվեն ՀՍԳԻ ծախսերի կշիռների որոշման համար:

Սեմինարը կանցկացվի` ներգրավելով ինչպես սպառողական գների ինդեքսի շահառուներին, այնպես էլ պրոֆեսիոնալ սպառողներին և կկենտրոնացվի երկու ինդեքսների տարբերությունների, դրանց ծավալների և հատուկ կիրառման վրա: Օրակարգի կարևոր թեմաներից է գործող ազգային սպառողական գների ինդեքսի տվյալների հավաքագրման վերակազմակերպումը: Կներկայացվի և կքննարկվի մեթոդաբանության վրա այդ փոփոխության ազդեցությունների մասին կատարված վերլուծությունը:

Սեմինարը կազմակերպված է ԵՄ փորձագետների մասնակցությամբ` Դանիայի վիճակագրությունից, Լիտվայի վիճակագրությունից և Լատվիայի վիճակագրության կենտրոնական բյուրոյից:

«Աջակցություն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությանը» Թվինինգ ծրագրի տևողությունը երկու տարի է և այն միտված է Հայաստանի վիճակագրության մի շարք ոլորտների ներդաշնակեցմանը Եվրոպական Միության ստանդարտներին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2