Բիզնես

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.50+0.50
EUR BUY - 430.00-1.00 EUR SELL - 435.00-1.50
OIL:  BRENT - 113.04-1.34 WTI - 102.90+3.27
COMEX:  GOLD - 4570.00+1.79 SILVER - 72.56+4.40
COMEX:  PLATINUM - 1906.80+1.04
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.66-0.37 EUR/GBP - 1.1469-0.33
FOREX:  EUR/USD - 1.1469-0.33 GBP/USD - 1.3201-0.41
STOCKS RUS:  RTSI - 1082.99+0.02
STOCKS US: DOW JONES - 45216.14+0.11 NASDAQ - 20794.64-0.73
STOCKS US: S&P 500 - 6343.72-0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 51885.85-2.79 TOPIX - 3542.34-2.94
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.79-0.81 SSEC - 3923.29+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10127.96+1.61 CAC40 - 7772.45+0.92
STOCKS EUR:  DAX - 22562.88+1.18
30/03/2026  CBA:  USD - 377.54+0.36 GBP - 499.41-2.24
30/03/2026  CBA:  EURO - 433.76-0.37
30/03/2026  CBA:  GOLD - 54672+630 SILVER - 822.91+6.91
Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը
13/09/2023 12:00
Կիսվել

Արա Ավագյանը գլխավորել է ՎՏԲ-Հայաստան Բանկը

Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:

Արա Ավագյանը ավարտել է Երևանի  տնտեսաիրավագիտական համալսարանը։ Ֆինանսական ոլորտում աշխատում է ավելի քան 25 տարի ։ ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսել է աշխատել 2020թ․-ից՝ որպես բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն։ Անցյալ տարվա հուլիսին նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի: 

«Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է երկրի ավելի քան 380 հազ․ մանրածախ և 11 հազ. կորպորատիվ հաճախորդների։ Երկրի կենսաթոշակային տարիքի բնակչության ավելի քան 20%-ը կենսաթոշակ է ստանում մեր բանկի քարտերով։ Մենք շուկայում ակտիվորեն զարգացնում ենք միջազգային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ, որոնք թույլ են տալիս կարճ ժամանակում գումարներ ուղարկել հարազատներին և ընկերներին։ Մեր հիմնական խնդիրն է պահպանել և շարունակել ամրապնդել մեր դիրքերը երկրի բանկային շուկայում՝ ներգրավելով նոր հաճախորդներ, վերափոխելով ցանցի աշխատանքը և ներդնելով նոր պրոդուկտներ ու ծառայություններ», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2004թ․-ից հանդիսանում է ռուսաստանյան ՎՏԲ բանկի դուստր ընկերություն։ Բոլոր սեգմենտների հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, ավելի քան 200 բանկոմատ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

30/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.36
Եվրո (EUR)
433.76
-0.37
Ռուբլի (RUR)
4.6501
+0.0216
Լարի (GEL)
139.96
+0.12
54672
+630
Արծաթ
822.91
+6.91