Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50-1.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 429.50+0.50
OIL:  BRENT - 86.80-2.26 WTI - 84.88-1.65
COMEX:  GOLD - 4215.00+1.00 SILVER - 67.86+6.21
COMEX:  PLATINUM - 1712.20-1.74
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.2-0.02 EUR/GBP - 1.1565-0.07
FOREX:  EUR/USD - 1.1565-0.07 GBP/USD - 1.3406-0.06
STOCKS RUS:  RTSI - 1101.95+0.00
STOCKS US: DOW JONES - 51202.26+0.70 NASDAQ - 25888.84+0.31
STOCKS US: S&P 500 - 7431.46+0.50
STOCKS JAPAN:  NIKKEI - 66020.04+2.81 TOPIX - 3881.96+1.35
STOCKS CHINA:  HANG SENG - 24718.10+1.93 SSEC - 4031.51+1.12
STOCKS EUR:  FTSE100 - 10471.72+1.63 CAC40 - 8350.87+1.83
STOCKS EUR:  DAX - 24635.30+1.76
12/06/2026  CBA:  USD - 368.18-0.24 GBP - 493.73+1.45
12/06/2026  CBA:  EURO - 426.09+1.19
12/06/2026  CBA:  GOLD - 48235-1170 SILVER - 755.16-8.37
Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում
15/09/2023 16:22
Կիսվել

Վիվա–ՄՏՍ–ը ներդրում է իրականացնում պոտենցիալ աշխատակիցների ապագա սերնդի զարգացման գործում

Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է  «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

Վիվա-ՄՏՍ-ի կրթական ծրագրի շրջանակում տարբեր բուհերի ուսանողներ արդեն 8 տարի ինքնաբացահայտման և դրսևորվելու հնարավորություն են ստանում: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևորում է ոչ միայն աշխատակիցների շարունակական վերապատրաստումը, այլև` մասնագիտական գիտելիքի և գործնական հմտությունների փոխանցումն ուսանողներին: Տարիների փորձը կիսելու պատրաստակամությունը մեծ ներդրում է նաև աշխատող-գործատու օղակում առաջընթաց արձանագրելու համար:

«Մասնագիտության ընտրությունը ճանապարհ է ամբողջ կյանքի համար։ Այդ ընտրությունը, սակայն, ընդամենը գործի կեսն է․ ժամանակակից աշխարհը պահանջում է անընդհատ զարգացում, և այս պայմանը չափազանց կարևոր է դարձնում կրթության շարունակությունը կրթական հաստատություններից դուրս։ Հմտությունների գործնականում կիրառումը, դրանց կիրառման տարբերակները, ֆունկցիոնալ կապերի կառուցումը, հաճախորդամետության (ներքին և արտաքին) կարևորության գիտակցումը զարգացման անհրաժեշտ, էական և անփոխարինելի փուլեր են: Փոխվում են պահանջները, դրանց կատարման մեթոդներն ու գործիքակազմը: Աշխատաշուկայում քո տեղը գտնելու, կայուն աճ և հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել վերը նշված գործոնները: Աշխատանքային փորձառության իմ տարիները թույլ են տվել գալ մի եզրահանգման. կան մարդիկ, որոնք չեն օգտագործում ստեղծված հնարավորությունները, և կան նրանք, որոնք և´ եղած հնարավորություններն են օգտագործում, և´ նորերն են ստեղծում: Հույս ունեմ, որ մեր տասնութ տարվա աշխատանքի ընթացքում կուտակած գիտելիքով կրթված ուսանողները, անկախ իրենց ապագա աշխատավայրից, կնախընտրեն միանալ երկրորդ խմբին», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը: 

Վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում ներգրավված ուսանողները Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր, այդ թվում՝ մարզային կենտրոններում, ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու ճկունությանն ու մարքեթինգային գործիքների կիրառմանը: Առաջատարի տասնութամյա փորձ ունեցող Վիվա-ՄՏՍ-ը շրջանավարտներին հնարավորություն է տվել իրական միջավայրում ընկալել գործընկերային հաղորդակցման նրբությունները և թիմային աշխատանքի անհրաժեշտությունը:

ՏՏ հոսքում ընդգրկված ուսանողները անհատական մենթորների աջակցությամբ և խորհուրդներով սովորել են աշխատել տվյալների հավաքագրման, մշակման և բազաների կառավարման գործիքների հետ: Առաջադրանքներն իրականացրել են՝ օգտագործելով Microsoft SQL Server-ի (Մայքրոսոֆտ Էս-Քյու-Էլ սերվերի) գործիքակազմը: Ծանոթացել են աշխարհագրական տեղորոշման ոլորտում կիրառվող մեթոդներին և գործիքներին, Python (Փայթոն) ծրագրավորման լեզվով կատարել են ներբեռնում տարբեր վեբ-քարտեզներից:

Ուսանողները խորացրել են C# (Սի շարփ) լեզվով զուգահեռ և ասինքրոն ծրագրավորման հմտությունները, ինչպես նաև սովորել ASP.NET տեխնոլոգիայով վեբ-ծրագրավորում: Ծանոթացել են նաև աջակցության գործիքներին՝ օպերացիոն համակարգերի տեղադրմանն ու մալուխների կառավարմանը:

«Viva University»-ի («Վիվա Յունիվերսիթի»-ի) շրջանավարտները ներկայացրել են իրենց պատկերացումները՝ հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ:

12/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
-0.24
Եվրո (EUR)
426.09
+1.19
Ռուբլի (RUR)
5.0686
-0.0278
Լարի (GEL)
138.67
-0.09
48235
-1170
Արծաթ
755.16
-8.37