ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՃԱՊՈՆԱՑԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտում բացվել է «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները» խորագրով շարժական ցուցահանդես:
Ցուցահանդեսի նպատակն է Ճապոնիայի փորձով այցելուներին ծանոթացնել ճապոնացի և օտարյեկրյա ճարտարապետների գործունեությանը աղետի գոտու վերականգնման գործում:
«Մենք ցանկանում էինք ցուցահանդեսն անցկացնել հենց Հայաստանում, քանի որ ձեր երկիրը նույնպես ունեցել է նման երկրաշարժ, որի ազդեցությունը մինչև այժմ էլ առկա է»,- նշել է ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան նախարար-խորհրդան Իսիձե Մոտոյուկին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատունը, Ճապոնական հիմնադրամը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը՝ հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի մասնակցությամբ:
Ցուցադրությունը բաղկացած է 3 բաժնից` արձագանք արտակարգ իրավիճակին, ապահովում ժամանակավոր կացարաններով և վերակառուցման ծրագիր:
Ցուցադրությունում ներկայացված են աղետից հետո ճապոնացի և օտարերկրյա ճարտարապետների կատարված աշխատանքերը լուսաբանող լուսանկարներ, մանրակերտեր և տեքստեր։