Արցախը հրետակոծվում է
Արցախը հրետակոծվում է: Մի շարք քաղաքներում՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը: Ստեփանակերտից հաղորդում են, որ հրետակոծության ձայները քաղաքում լսվում են արդեն մեկ ժամից ավել: Տեղացիների խոսքով՝ Ստեփանակերտի ուղղությամբ հարվածները թշնամին հասցնում է Շուշիից: Հեռախոսային ու ինտերնետ կապն աշխատում է խափանումներով:
Հիշեցնենք՝ 282 օր է Արցախը շրջափակման մեջ է: Արցախում մեր հայրենակիցները գոյատևում են հումանիտար ճգնաժամի օրեցօր ավելի խորացող պայմաններում: