Թշնամին փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության խորքը, մերոնք համառ դիմադրություն են ցուցաբերում
«Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն»,- հայտնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը`հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Այժմ ռազմական գործողությունները շարունակվում են: Թշնամին փորձում է առաջանալ Արցախի պաշտպանության խորքը, մերոնք դիմադրում են: