Պաշտոնական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ  ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒՀԻԿՈ ԿՈՒՐՈԴԱՅԻՆ
18/11/2008 16:52
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՈՒՀԻԿՈ ԿՈՒՐՈԴԱՅԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Հարուհիկո Կուրոդային եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱԶԲ-ի նախագահը նշել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան, որն ունի երկու հիմնական նպատակ` քննարկել հետագա համագործակցության ուղղությունները եւ մասնակցել Երեւանում բանկի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը:

Հարուհիկո Կուրոդան դրվատանքով է խոսել Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի մասին` նկատի առնելով բարձր տնտեսական աճը, չափավոր գնաճը, իրականացվող շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականությունը: Ըստ ԱԶԲ-ի նախագահի, այսօր Հայաստանի տնտեսությանն անհրաժեշտ է որակյալ ենթակառուցվածք, եւ այս ուղղությամբ արդեն ԱԶԲ-ն ու ՀՀ կառավարությունը համագործակցում են:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, այդ կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել բանկի կողմից մեր երկրում գյուղական ճանապարհների վերականգնման, ջրամատակարարման եւ ջրահեռացման հատվածի ծրագրերի ու տրանսպորտի ոլորտի զարգացման ռազմավարության մշակմանը ցուցաբերվող աջակցության համար` ՀՀ կառավարության համար առաջնահերթություն համարվող ՀՀ տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից հիշյալ երեք ծրագրերն էլ համարելով չափազանց կարեւոր: Տիգրան Սարգսյանը հյուրին ներկայացրել է հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները եւ առկա ներուժը: Նա, մասնավորապես, ընդգծել է կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը տեխնիկական եւ ֆինանսական աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը, գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմմանն ուղղված աջակցությունը, հատկապես, ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպես նաեւ ԱԶԲ-ի հարուստ փորձի կիրառմամբ` ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման ներդրմանն օժանդակությունը, ՓՄՁ ոլորտի վարկավորումը` ՀՀ բանկերին վարկային ռեսուրսների տրամադրման միջոցով: Վարչապետն ակնկալել է նաեւ ԱԶԲ-ի մասնակցությունը Հայաստանում տեխնոպարկերի եւ ազատ տնտեսական գոտիների ձեւավորման, տարանցիկ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներում:

ՀՀ կառավարության ղեկավարը Հարուհիկո Կուրոդայից խնդրել է նաեւ ԱԶԲ-ի խորհրդում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով, աջակցել խորհրդում մեր երկրի ներկայացվածությանը:

AMP
27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58