
ՊԵԿ. 2023 թ. հունվար-սեպտեմբեին ապահովվել է 1.617 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով:
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով: