
ԻՍՊԱՆԻԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ
Իսպանիայի կառավարությունը մտադիր է առայժմ օգտագործել Բրյուսելի կողմից որպես ֆինանսական օգնություն երկրին տրամադրվող 100 մլրդ եվրոյից 60 մլրդ եվրոն: Այս մասին հաղորդում է The New York Times-ը: Սպասվում է, որ միջոցները կուղղվեն իսպանական բանկերի փրկության ծրագրի ֆինանսավորմանը:
Վերլուծաբանները գտնում են, որ երկրի տնտեսական կայունացման վերականգնման համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ:
Նշենք, որ 2012 թվականի երկրորդ եռմսյակի արդյունքներով, առաջին եռամսյակի արդյունքների հետ համեմատած, Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0,4%-ով: Տարեկան կտրվածքով ցուցանիշը նվազել էր 1%-ով: