
FITCH-Ը ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ
Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը կրկին սպառնում է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը, եթե երկրի կառավարության չհաջողվի կրճատել բյուջեի պակասուրդը: Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ: Նշենք, որ ներկայումս ԱՄՆ-ի սուվերեն վարկանիշը գտնվում է AAA մակարդակում՝ բացասական կանխատեսմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Congressional Budget Office-ի (CBO) պաշտոնական հայտարարության համաձայն՝ ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կարող է գերազանցել երկրի ՀՆԱ-ի 70%-ը: