2012Թ.-Ի ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 1,7% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
ԱՄՆ Առևտրի նախարարության պաշտոնական հրապարակման համաձայն՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակում, ըստ վերանայված տվյալների, ԱՄՆ-ի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 1,7%-ով: Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել էր 2%:
Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ գրանցված աճի ցուցանիշը ներկայիս պայմաններում գոհացուցիչ է, ինչը նշանակում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից քանակական մեղմացման երրորդ ծրագրի իրականացման հավանականությունը նվազել է: