Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում
13/10/2023 16:07
Կիսվել

Թիմը DigiTec-ի այցելուներին աշխատանքի և ստաժավորման եզակի հնարավորություն է առաջարկում

 Տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական DigiTec 2023 ցուցահանդեսը մեկնարկեց Մերիդիան էքսպո կենտրոնում։

Թիմ ընկերությունների խումբը այս տարի ներկայանում է HR տաղավարով՝ կրճատելով աշխատանքի դիմելու և հարցազրույցի փուլին հասնելու գործընթացը։ Այսպես Թիմին միանալ ցանկացող մասնագետները կարող են տեղում դիմել աշխատանքի և անցնել հարցազրույցներ, իսկ ուսանողները դառնալ «Team սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակից։ 

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մենք ամբողջությամբ փոխեցինք էքսպոյին մեր մասնակցության ձևաչափը, հնարավորություն տալով Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին` տեղում ծանոթանալու առկա թափուր հաստիքներին, ներկայացնելու ինքնակենսագրություն և անցնելու հարցազրույցներ։ Ուսանողներին էլ առաջարկում ենք դիմել «Team սերունդ» ստաժավորման մեր ծրագրին, որը Թիմում կարիերան սկսելու ամուր հիմք է»,- նշում է Թիմ ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը։

Ցուցահանդեսի մասնակիցները կարող են դիմել Թիմի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia, ծրագրային ապահովման գործիքներ ու լուծումներ ստեղծող Team Solutions և վճարահաշվարկային ծառայություններ մատուցող TeamPay ընկերություններ։ Ավելի քան 25 հաստիք կա այս պահին Թիմի երեք ընկերություններում։ Շրջանակը լայն է սկսնակ մասնագետներից մինչև կառավարման փորձ ունեցող աշխատակիցներ։

«Team սերունդ» ծրագրի շրջանակներում ուսանողներն անցնում են վճարվող ստաժավորում Team Telecom Armenia-ի տարբեր ստորաբաժանումներում։

ԴիջիԹեք էքսպոն տևելու է մինչև հոկտեմբերի 15-ը։ Team Telecom Armenia-ն ցուցահանդեսի հովանավորն ու տեխնոլոգիական գործընկերն է։

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15