Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%
04/09/2012 17:40
Կիսվել

ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8%

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 

Նշենք, որ 2012թ. օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%` համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակին: 

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում կանխատեսող հորիզոնում կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում:

Խորհուրդը գնահատել է, որ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը` պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Վերջինս որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Վերջին ամիսների գնաճի զարգացումները վկայում են այն մասին, որ դրանք հիմնականում ընթանում են Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով, որի հիման վրա Խորհուրդն առաջնորդվում է Ծրագրում նախանշված դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններով: Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում` պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը շարունակում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը` որոշելով 5 տոկոսային կետից այն դարձնել 4 տոկոսային կետ:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01