ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Վենեսուելայի կառավարության պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի արդյունքներով Վենեսուելայի նավթի արդյունահանման ծավալները կաճեն, բայց չեն հատի օրական 3,5 մլն բարելի սահմանագիծը: Այս մասին հաղորդում է միջազգային Reuters գործակալությունը:
Նշենք, որ այժմ Վենեսուելան օրական արդյունահանում է 3,13 մլն բարել նավթ:
Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Վենեսուելայի նավթային ոլորտում սպասվում են խոշոր ներդրումներ:
2011 թվականի արդյունքներով նավթի արդյունահանման ծավալները կազմել են օրական 2,99 մլն բարել:
Նավթի արտահանումից ստացված եկամուտների զգալի մասը երկրի կառավարությունն ուղղում է սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը: