Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները
27/10/2023 11:41
Կիսվել

ՊԵԿ-բիզնես գործընկերային հանդիպում. քննարկվել են Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ համատեղ քննարկելով լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու  դրանց կարգավորման ուղիները: 

ՊԵԿ նախագահը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների համատեքստում, կարևորել է գործընթացում տնտեսվարողների ակտիվ մասնակցությունը:  Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշման նախագծով արդեն իսկ ստեղծվել է հնարավորություն Հայաստանում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման համար։ 

Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախևառաջ ժամանակի և ծախսերի խնայողություն է մաքսային գործառնությունների իրականացման գործընթացում: Բարեփոխումների արդյունքում ցածր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր, որոնց միջոցով մաքսային մարմնի հետ շփումները կհասցվեն նվազագույնի, տնտեսվարողները կսպասարկվեն արտահերթ և կընձեռնվի սահմանային անցման կետերից ապրանքների բացթողնման, այնուհետև հայտարարագրերի ձևակերպման հնարավորություն»։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ առաջարկվող գործիքակազմից օգտվելու համար արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն անհրաժեշտ է, որ համապատասխանեն օրինապահ հարկ վճարողի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ չափորոշիչներին և պահանջներին:

Լիազորված տնտեսական օպերատորի առաջին և երկրորդ տիպի վկայականներ միաժամանակ ունեցող տնտեսվարողների համար, մաքսային գործառնությունների մի շարք պարզեցումներին զուգահեռ, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է որոշակի այլ հնարավորություն ևս սահմանել, մասնավորապես, մաքսային հսկողության գոտիներում տրամադրել մշտական տեղակայման վայր,  ՊԵԿ ուսումնական կենտրոնի տրամադրած հավաստագրի առկայության դեպքում մաքսային ներկայացուցչի ծառայության մատուցում և այլն: Ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Լիլիթ Մովսիսյանի, առաջին և երկրորդ կամ երրորդ տիպի հավաստագրերի առկայության դեպքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կստանան մաքսային գործառնություններին առնչվող համալիր ծառայությունների մատուցման հնարավորություն՝ մաքսային հսկողության գոտիներում: 

Իրազեկման հանդիպումն անցել է ակտիվ քննարկումների,  հարց ու պատասխանի ձևաչափով:  Տնտեսվարողները լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ձեռքբերելու, սահմանված արտոնությունների  և իրենց գործունեությանն առնչվող տարբեր հարցեր են հնչեցրել: Իսկ առավել խորքային ուսումնասիրություն պահանջող առանձին հարցերն առաջարկվել է քննարկել հետադարձ կապի միջոցով: 

Կոնտակտային տվյալներ. հեռ. 011-801-024, ninel_zakaryan@customs.am

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75