Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 397.50-0.50 EUR SELL - 399.50-1.50
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
THE ECONOMIST: ՉԻՆԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ
11/09/2012 11:24
Կիսվել

THE ECONOMIST: ՉԻՆԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀՈՒՅՍ ԴՆԵԼ ՊԵՏՔ ՉԷ

Վերջին տարիներին Չինաստանի տնտեսությունը լավագույնս և պատշաճ կերպով կատարել և շատ հաճախ գերակատարել է իրեն վերագրված բոլոր սպասումները: 2001-2010թթ. ընկած ժամանակահատվածում երկրում գրանցված տնտեսական աճի տարեկան տեմպերը գերազանցել են միջազգային կառույցների պաշտոնական կանխատեսումները: Այս տարի, սակայն, ինչպես գրում է The Economist-ը, Չինաստանի տնտեսությունն, ամենայն հավանականությամբ, մեծ հիասթափություն կպատճառի շատերին:

Վերջին ամիսների ընթացքում Չինաստանի արդյունաբերական արտադրության ծավալները զգալի կրճատվել են: Միևնույն ժամանակ, արագ տեմպերով աճում են չիրացված ապրանքների պաշարները: Արդյունքում, հավանականությունը, որ ընթացիկ տարում Չինաստանի տնտեսության աճի տեմպը կարող է լինել 8%-ից ցածր, մեծանում է, և այս կապակցությամբ մտահոգություններն էլ ավելի են խորանում՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության մեծ կանխվածությունը Չինաստանից:

Այսօր Չինաստանի տնտեսությունն ապրում է կառուցվածքային փոփոխություններ, որոնք պայմանավորված են արտահանման ծավալների կրճատմամբ, ներքին պահանջարկի անկմամբ, ինչպես  նաև ներդրումային միջավայրի պասիվացմամբ: Տնտեսագետները լուրջ մտահոգված են՝ նման պայմաններում Չինաստանի կառավարության հետագա քայլերն անկանխատեսելի են:

Նշենք, որ 2012 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 7.6%-ով: Առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսության աճի տարեկան տեմպը կազմել է 8.1%:

2011 թվականի արդյունքներով երկրի ՀՆԱ-ն աճել էր 9.2%-ով, 2010 թվականի արդյունքներով՝ 10.4%-ով:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88