«Հիմք» աջակցման հիմնադրամ. «Մենք օգնում ենք ոտքի կանգնել»
«Հիմք» հիմնադրամը ստեղծվել է 2023թ.-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները իքնուրույն հոգալու նպատակով։ Աջակցության ուղղությունները կփոփոխվեն և կընդլայնվեն՝ կախված զարգացումներից։
Հիմնադրամն իր գործունեության առաջին փուլում իրականացնում է՝
- առաջնային կարիքների գնահատում,
- հումանիտար աջակցություն,
- հոգեբանական աջակցություն,
- զբաղվածության ապահովում։
Արցախից բռնի տեղահանված հայրենակիցները աջակցություն ստանալու նպատակով կարող են կապ հաստատել հիմնադրամի հետ՝ զանգահարելով +374 11 21 33 33 կամ +374 11 24 33 33 հեռախոսահամարներին։
Հիմնադրամի հեռախոսային կենտրոնում աշխատում են սեպտեմբերի 24-ից բռնի տեղահանված արցախահայերը, ովքեր կարձանագրեն արցախահայերի կարիքները։
Համագործակցության նպատակով «Հիմք» հիմնադարամին կարող են միանալ թե՛ ընկերություններ, թե՛ անհատներ` զանգահարելով +374 44 79 17 00 հեռախոսահամարին կամ գրելով himqhimnadram@gmail.com էլ․ հասցեին։
Հիմնադրամի գործունեությանը կարող եք հետևել հիմնադրամի պաշտոնական սոցիալական էջերում՝
Facebook՝ https://www.facebook.com/himqhimnadram
Instagram՝ https://www.instagram.com/himqhimnadram/
Հիմնադրամը որդեգրել է թափանցիկ գործելաոճ և պարբերաբար կհրապարակի հաշվետվություն գործունեության, հավաքագրված գումարների տնօրինման ուղղությունների վերաբերյալ։