
MOODY'S. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՆԿՈՒՄ
Միջազգային Moody’s Investors Service վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում նվազեցրել է համաշխարհային շուկայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների վերաբերյալ իր կանխատեսումները:
Նոր կանխատեսումների համաձայն՝ 2013 թվականին ամբողջ աշխարհում ավոտմեքենաների վաճառքի ծավալների աճը կկազմի 2,9%-ով: Նշենք, որ ավելի վաղ կանխատեսվում էր ավտոմեքենաների վաճառքի ծավալների 4,5% աճ:
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ համաշխարհային շուկայում ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճի տեմպերի անկումը կպայմանավորվի Եվրոպայում պահանջարկի շուրջ 3% կրճատմամբ և Չինաստանում վաճառքի ծավալների 8.5% անկմամբ: