Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը  ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՄԵՆԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
28/09/2012 10:44
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ԱՄԵՆԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով:

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել»  ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ և «ԱԿԲԱ-Կրդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ:

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» առաջին կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևան, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և էկոլոգիական շարժումների  ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին էկոլոգիայի ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը և ռեսուրսների  արդյունավետ օգտագործման առաջադեմ օրինակները:

«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր, «ԱրմենՏել»  ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, հավատալով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաև ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ: Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը և առավել ևս հաճելի է, որ հենց մեր ծրագրերն արժանացան հեղինակավոր ժյուրիի բարձր գնհատականին», – նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Նշենք, որ «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 հայկական ընկերություն: 

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08