Եվրահանձնաժողովը նվազեցրել է ԵՄ-ի ՀՆԱ-ի ցուցանիշի կանխատեսումը
Եվրահանձնաժողովը նվազեցրել է Եվրամիության տնտեսական աճի կանխատեսումը 2023 թվականին՝ գարնանային կանխատեսումների 1%-ից մինչև 0.6%, իսկ 2024 թվականի կանխատեսումը 1.7%-ից իջեցվել է 1.3%-ի։
Եվրոգոտու 20 երկրների համար այս դինամիկան նման է. կանխատեսումը վատացել է մինչև 0.6% 2023-ին և 1.2%՝ 2024-ին, մինչդեռ գարնանը ԵՀ-ն սպասում էր համապատասխանաբար 1.1% և 1.6%:
2023-ի համար եվրոգոտու գնաճի կանխատեսումը բարելավվել է մինչև 5.6%՝ գարնանային կանխատեսման 5.8%-ից, սակայն վատթարացել է մինչև 3.2% 2024 թվականի համար՝ մայիսին սպասվող 2.8%-ի դիմաց։