
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՏՆՏԵՍԵԼ
Իսպանիայի կառավարությունը մշակել է երկրի 2013 թվականի պետական բյուջեն, որով նախատեսվում է անցում կատարել առավել խիստ խնայող քաղաքականության: Միևնույն ժամանակ, Իսպանիայի կառավարությունը հաստատել է այն բարեփոխումների փաթեթը, որը կօգնի երկրին դուրս գալ տնտեսական ճգնաժամից:
Նախատեսվում է, որ 2013 թվականին Իսպանիայի պետական բյուջեի ծախսերը զգալի կկրճատվեն: Կառավարությունը, սակայն, խոստանում է պետական ծախսերի տնտեսմանը զուգընթաց ավելացնել կենսաթոշակներին ու կրթաթոշակներին հատկացվող գումարները: Հատկանշական է, որ հարկային բեռի ավելացում չի սպասվում:
Բարեփոխումների շրջանակում Իսպանիայի կառավարությունը ակնկալում է, որ տնտեսական բարփոխումների նոր փաթեթը, որը ենթադրում է տնտեսական նոր միջավայրի ձևավորում, հնարավորություն կտա նախ և առաջ կրճատել երկրի բյուջեի պակասուրդը՝ միաժամանակ հիմքեր ստեղծելով տնտեսության կայունացման համար:
Նշենք, որ Իսպանիայի տնտեսությունը ճգնաժամի մեջ է շուրջ 3 տարի: