Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ադամանդե մարտկոցներ` միջուկային թափոններից. Կարո՞ղ են դրանք փոխարինել լիթիում-իոնային մարտկոցներին
21/11/2023 17:56
Կիսվել

Ադամանդե մարտկոցներ` միջուկային թափոններից. Կարո՞ղ են դրանք փոխարինել լիթիում-իոնային մարտկոցներին

Ներկայումս 2 ընկերություններ՝ Arkenlight-ը և NDB-ն, աշխատում են տեխնոլոգիայի վրա, որի շնորհիվ միջուկային թափոններից հնարավոր կլինի ադամանդե մարտկոցներ ստեղծել: Գաղափարը ծագել է 2016թ․, երբ Բրիստոլի համալսարանի գիտնականները ստեղծեցին մարտկոցի նախատիպ՝ օգտագործելով միջուկային թափոններից ստացված ռադիոակտիվ ածխածնի 14 իզոտոպից պատրաստված ադամանդները: Տեսականորեն նման մարտկոցները կարող են լուծել միջուկային թափոնների հեռացման հետ կապված խնդիրները և ստեղծել ավելի առաջադեմ և կայուն էներգիայի աղբյուրներ։

Մարտկոցների ստեղծման գործընթացը ներառում է ռադիոակտիվ ածխածնի տաքացում՝ այն վերածելով գազի, այնուհետև խտացնելով և դարձնելով ադամանդ: Երբ ածխածնի-14 իզոտոպը քայքայվում է, էլեկտրոններն ազատվում են՝ ստեղծելով մարտկոցում հոսանք առաջացնելու ներուժ: Հատուկ մեկուսացումն ապահովում է անվտանգություն՝ ածխածնային-14 ադամանդը փակելով կայուն ածխածին-12 ադամանդի մեջ:

Չնայած իրենց պոտենցիալ առավելություններին, ադամանդե մարտկոցներն ունեն սահմանափակ կատարողական՝ ածխածնի-14-ի դանդաղ տարրալուծման պատճառով: Դրանք կարող են արդյունավետ լինել ցածր էներգիայի նախագծերում, ինչպիսիք են տիեզերական զոնդերը կամ դժվար հասանելի վայրերում գտնվող սարքավորումները: Այնուամենայնիվ, NDB-ի պնդումները, որ լիթիում-իոնային մարտկոցները կարող են փոխարինվել ադամանդե մարտկոցների մեքենաներում և սմարթֆոններում, կասկածելի են թվում:

Մարտահրավերները ներառում են ցածր արտադրողականություն՝ օգտագործելով ածխածին-14-ը և անորոշությունը NDB-ի նորացված տեխնոլոգիայի վերաբերյալ: Առայժմ ադամանդե մարտկոցների հեռանկարները՝ որպես լայնորեն օգտագործվող լիթիում-իոնային մարտկոցների փոխարինող, չափազանց անորոշ են: Գիտնականները նաև ուսումնասիրում են էներգիայի այլ աղբյուրներ, ինչպիսիք են նանոխողովակային մարտկոցները՝ ավելի արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91