Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը
30/11/2023 16:32
Կիսվել

Եվգենիյ Մոտովիլովը կղեկավարի ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ բիզնեսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։

Եվգենիյ Մոտովիլովն ավարտել է Մարիյան պետական ​​տեխնիկական համալսարանը՝ «Կառավարում» մասնագիտությամբ  և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Ֆինանսներ և բանկեր» մասնագիտությամբ, ունի MBA որակավորում: 2004թ․-ից նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի տարբեր բանկերում, որտեղ ղեկավարել է կորպորատիվ ուղղվածությունը։ ՎՏԲ խմբին է միացել 2013թ․-ին: 2018թ․-ին նշանակվել է «Возрождение» բանկի խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնին, իսկ 2021թ․-ին ղեկավարել է «Запсибкомбанк»-ը։ 2023թ․-ի սեպտեմբերից նա նշանակվել էր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում երկրի՝ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություններին և ձեռնարկություններին սպասարկելուն և աջակցելուն։ Մենք ունենք նաև ծրագրեր ավելացնելու գործառնական եկամուտը և ներգրավելու հաճախորդների նոր բազա: Այս առումով, Եվգենիյ Մոտովիլովի փորձը, ով երկար ժամանակ աշխատել է կորպորատիվ սեգմենտում, կօգնի մեզ հասնել մեր նպատակներին»,- նշանակումը մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Այսօր բանկը սպասարկում է Հայաստանում ավելի քան 11 հազար կորպորատիվ հաճախորդների։ Մենք միջին և փոքր բիզնեսի ընկերություններին առաջարկում ենք վարկավորման, միջոցների տեղաբաշխման, երաշխիքային պրոդուկտների և հաշիվների սպասարկման ամենապահանջված տեսակները: Միևնույն ժամանակ, մենք միշտ ձգտում ենք լինել շուկայում մրցունակ և առաջարկել համագործակցության շահավետ պայմաններ։ Մենք նախատեսում ենք շարունակել ընդլայնել մեր մասնակցությունը բիզնեսի սպասարկման շուկայում և ներգրավել նոր գործընկերներ»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի – տնօրինության նախագահի տեղակալ Եվգենիյ Մոտովիլովը։

Այսօր ՎՏԲ-Հայաստան Բանի հաճախորդներին հասանելի են բանկի 53 մասնաճյուղեր, այդ թվում՝ իրավաբանական անձանց սպասարկող մասնագիտացված մասնաճյուղ, ավելի քան 190 բանկոմատներ և 50-ից ավելի վճարային տերմինալներ ամբողջ երկրի տարածքում:

ՎՏԲ–Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2