Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
20/11/2008 14:32
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Դրամավարկային քաղաքականության իրականացման արդյունավետության բարձրացման նկատառումներից ելնելով, ինչպես նաև հետամուտ լինելով ԿԲ կողմից իր գործունեության թափանցիկության ապահովմանը և հասարակության համար առավել ընկալելի լինելուն, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 18-ին հաստատել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի, «ՀՀ ԿԲ խորհրդի աշխատանքի կանոնակարգ»-ի փոփոխությունները, ինչպես նաև «Պարտադիր պահուստավորման օրացույցը 2009 թ. համար» և «Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը 2009 թ. համար»:
Նշված փոփոխությունների համաձայն.

1. Սկսած 2009 թ. հունվարի 1-ից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման համար խորհրդի նիստերը գումարվելու են և համապատասխանաբար տոկոսադրույքները սահմանվելու են ոչ թե յուրաքանչյուր ամսվա 2-րդ օրը, այլ ըստ նախօրոք հայտարարված տարեկան ժամանակացույցի, որը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար կազմվելու է պարտադիր պահուստավորման օրացույցին համապատասխան, իսկ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքները ուժի մեջ են մտնելու տվյալ ամսվա պարտադիր պահուստավորման ժամանակահատվածի առաջին օրը: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ տարվա համար նշված օրացույցը և ժամանակացույցը հրապարակվելու են մինչև ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ը` էլեկտրոնային և այլ կապի միջոցներով (2009 թ. օրացույցը և ժամանակացույցը կցվում են):

2. Դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանումից հետո 10 օրվա ընթացքում, Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության կողմից հրապարակվելու է «Տոկոսադրույքի արձանագրությունը», իսկ յուրաքանչյուր եռամսյակը մեկ, դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանումից հետո 30 օրվա ընթացքում` հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածի «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը»: Ընդ որում «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը» «Գնաճի եռամսյակային հաշվետվության» հետ միասին, շարունակվելու է հրապարակվել նաև առանձին պարբերականով:

3. Յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 24-ին (հանգստյան օրվա հետ համընկնելու դեպքում` հաջորդ աշխատանքային օրը) Կենտրոնական բանկի խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ առևտրային բանկերի առջև` ներկայացնելով հաջորդ 12-ամսյա ժամանակահատվածի «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը»:

4. Մինչև պարտադիր պահուստավորման 2009 թ. առաջին փաստացի ժամանակահատվածի սկիզբը (2009 թ. հունվարի 14-ը), կգործեն դեկտեմբերի 2-ին սահմանված դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքները, այնուհետև` ըստ նոր կարգի:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69