Տնտեսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԴՅՈՒՐԱՑՎԵՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
18/10/2012 16:50
Կիսվել

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԴՅՈՒՐԱՑՎԵՆ ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում` ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը և Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրել են Հայաստանի և Եվրոպական Միության միջև մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերը: Նախատեսվում է, որ նշված համաձայնագրերը կստորագրվեն 2012թ. դեկտեմբերին և վավերացման փուլ կմտնեն 2013թ. առաջին կեսին:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր:

Համաձայնագրով ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի և արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների, և այլոց համար:

Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաև այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար:

Հետընդունման համաձայնագրով կարգավորվելու է ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետընդունման ընթացակարգերը:

Տեղեկանք: ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012թ. փետրվարի 27-28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր հիշյալ երկու համաձայնագրերը հայկական կողմից բանակցելու համար պատասխանատու թիմ` Արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ: 2012թ. ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցան բանակցությունների երկրորդ նիստերը: Հունիսի 28-ին Երևանում տեղի ունեցան մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի բանակցությունների, իսկ հուլիսի 19-ին` հետընդունման համաձայնագրի բանակցությունների երրորդ նիստերը: Նախաստորագրմանը հաջորդելու է ընթացակարգային գործընթաց` համաձայնագրերի ստորագրման և վավերացման ուղղությամբ: Ուժի մեջ մտնելու համար համաձայնագրերը պետք է համապատասխանաբար վավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի և Եվրոպական խորհրդարանի կողմից:

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18