ԻՍՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԼՈՒՐՋ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
Ընթացիկ տարվա օգոստոսին իսպանական բանկերի ընդհանուր վարկային պարտֆելում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 10,5%: Նշենք, որ հուլիսի ցուցանիշը կազմել էր 10.1%: Իսպանիայի կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ իսպանական բանկերը ժամկետանց վարկերի տեսակարար կշռի աճ են գրանցում արդեն 17-րդ ամիսն անընդմեջ:
Նշենք, որ օգոստոսին իսպանական բանկերը տարեկան կտրվածքով գրանցել են վարկավորման ընդհանուր ծավալի 5% անկում: Ամսական կտրվածքով անկումը կազմել է 1.1%:
Միևնույն ժամանակ, հաշվետու այս մեկ ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Իսպանիայի բանկերում ավանդների ընդհանուր ծավալը կրճատվել է 8.7%-ով: