Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Սմարթ Արմենիա. «Տանիք» նախագիծ՝ ուղղված տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների լուծմանը
13/12/2023 17:30
Կիսվել

Սմարթ Արմենիա. «Տանիք» նախագիծ՝ ուղղված տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների լուծմանը

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանդես է գալիս նոր նախագծով՝ «Տանիք»,  որը ուղղված է տեղահանված արցախցիների բնակարանային կարիքների լուծմանը, մասնավորապես այն ուղղված է ծրագրի շահառու մարդկանց ապահովելու նոր տուն սեփական հողատարածքով:  Այդ նպատակով ստեղծվել է «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամը։

Դեկտեմբերի 5-ին բարեգործական հիմնադրամի գրասենյակում կայացել է անդրանիկ նիստը, որի արդյունքում հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը։ Խորհրդի նախագահ ընտրվել է Վահե Ղազարյանը։ Կազմում են «Սմարթ Արմենիա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներ Արման Նալբանդյանը և Աշոտ Բարսեղյանը, մի շարք բարեգործական շարժումների և կազմակերպությունների գործունեության կառավարման մեջ փորձագետ Արմեն Ավագ Ավագյանը և «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

Երեկ «Սմարթ Արմենիա» Հիմնադրամի հիմնադիրներ Աշոտ Բարսեղյանը և Արման  Նալբանդյանը հանդիպել են Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի հետ։ Քննարկվել է «Տանիք» ծրագիրը։ Հիմնական թեման եղել է հողահատկացման հարցը։ Հանդիպման ընթացքում որոշվել է «Տանիք» նախագծի մեկնարկը սկսել Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղից, որտեղ տրամադրվելու է հողատարածք կառուցապատման նպատակով։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքի անունից պատրաստակամություն է հայտնել շինարարության փուլում աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

«Սմարթ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիրները հանդիպման ընթացքում համոզմունք են հայտնել, որ ծրագրի իրականացման ընթացքում բազմաթիվ արցախցիներ իրենց երջանկությունը և տաք անկյունը կգտնեն նոր տանիքի տակ։

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և մինչ օրս աջակցում է հակամարտության ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին և նրանց ընտանիքներին՝ կազմակերպելով կրթական տարբեր ծրագրեր:

«Սմարթ Արմենիա» բարեգործական հասարակական կազմակերպությունը Արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ կազմակերպել էր ժամանակավոր ապաստան բռնի տեղահանված արցախահայերի համար, որի նպատակն էր ապահովել անվտանգ և աջակցող միջավայր վերաբնակեցման դժվարին ժամանակահատվածում:

Այժմ «Տանիք» ծրագիրը դրամահավաք իրականացնելու և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աջակցություն ստանալու փուլում է:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25