Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65513.99+0.76 TOPIX - 4075.30-0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24761.13-0.29 SSEC - 3888.37-1.22
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
24/09/2026  CBA:  USD - 363.38-0.06 GBP - 480.72-2.44
24/09/2026  CBA:  EURO - 413.31-1.67
24/09/2026  CBA:  GOLD - 50055-535 SILVER - 761.55-5.39
Շվեյցարիան 10 մլն. շվեյցարական ֆրանկ (CHF) է ներդնում Հայաստանի հետ անտառների վերականգնման 10-ամյա նախագծի համար
20/12/2023 11:16
Կիսվել

Շվեյցարիան 10 մլն. շվեյցարական ֆրանկ (CHF) է ներդնում Հայաստանի հետ անտառների վերականգնման 10-ամյա նախագծի համար

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) մեկնարկում է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ 2023-2033 թվականների համար նախատեսված է 10 միլիոն շվեյցարական ֆրանկի (մոտ 11,5 միլիոն ԱՄՆ դոլար, $) ներդնում ՝ խորհրդարանի պարբերաբար հաստատման պայմանով։

Ունենալով ծովի մակարդակից 375-ից մինչև 4090 մետր բարձրություններ՝ Հայաստանը ծածկված է ցամաքային տարբեր էկոհամակարգերով, որոնք առանցքային դեր են խաղում կենսաբազմազանության և ածխածնի սեկվեստրավորման ապահովման գործում: Միևնույն ժամանակ, երկիրը պայքարում է անտառահատումների, անտառների դեգրադացիայի և կլիմայի փոփոխության լայնածավալ ազդեցության առաջին նշանների դեմ: Հայաստանը պատկանում է տարածաշրջանի ամենաքիչ անտառային ծածկ ունեցող երկրների շարքին՝ ընդամենը 11%, որը կենտրոնացած է, հիմնականում, հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում:

FORACCA-ն նպատակ ունի Հայաստան բերել կլիմայի փոփոխությանն առնչվող թեմայի վերաբերյալ առաջադեմ գիտելիքներ, որպեսզի համապատասխան ազգային քաղաքականությունը հնարավոր լինի ճիշտ մշակել, և որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան գործողությունների անհրաժեշտությունն ու համապատասխան ձևով արձագանքեն: Սերտորեն համագործակցելով Համաշխարհային բանկի ResiLand ավելի ընդարձակ նախագծի հետ՝ FORACCA-ն, Հայաստանի կլիմայական և բնապահպանական (էկոլոգիական) կայուն ապագայի համար, իրականացնում է լավ մշակված և ամբողջական ռազմավարություն, որի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների լուծման և անտառների կայուն կառավարման Հայաստանի կարողությունների գիտական ըմբռնումը, խթանել կլիմայական խելացի գործելակերպը գյուղական վայրերում, և ապահովել փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար։

Նախագծի պլանավորման և իրականացման համար FORACCA-ն աշխատում է Շվեյցարիայի Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի հետ (ETH-WSL), որը հանդիսանում է բոլորին շատ հայտնի Ցյուրիխի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի մաս: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ, ակտիվորեն մասնակցում է այս նախաձեռնության նախապատրաստմանը։ Առաջին տարում որոշվելու է, թե ինչպես և տեղական ինչպիսի կազմակերպությունների հետ պետք է նախագիծն իրականացվի տեղում։ Այդ առաջին տարվա ընթացքում կհստակեցվի նաև նախագծի կոնկրետ աշխարհագրական ուղղվածությունը: Ի լրումն հողային և կլիմայական պայմաններին, ինչպես նաև լոգիստիկային և հողի առկայությանը՝ շահառուների ընտրության հարցում, որպես հիմնական գործոններ, հաշվի կառնվեն նաև նորարարական ագրոանտառային տնտեսության և անտառների վերականգնման մեջ համայնքների մեծ հետաքրքրությունն ու ներդրում իրականացնելու կարողությունը։ Այս գործընթացի ավարտին կնույնականացվեն մինչև 7 համայնքային և/կամ մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքներ, որոնք նախընտրելի է, որ լինեն պետական կառավարվող անտառների մերձակայքում:

Այսպիսով, FORACCA-ն աջակցում է ազգային անտառային քաղաքականության իրականացմանը, մեծացնում է անտառների մշտադիտարկումը և օգնում է Հայաստանին կատարել իր միջազգային պարտավորությունները:

Կենտրոնանալով գիտելիքի հասանելիության վրա՝ ի շահ կոնկրետ քաղաքական բարեփոխումների և դրանց իրականացմանը տեղական մակարդակում, կխթանվեն կլիմայով պայմանավորված անտառների և արոտավայրերի արդյունավետ վերականգնումը, ինչպես նաև ագրոանտառային նորարարական նախաձեռնությունները: Այսպիսով, կբարելավվեն կենսաբազմազանությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության նկատմամբ տեղական հարմարվողականության կարողությունները, կբարձրանան նաև CO2-ի սեկվեստրավորման ներքին կարողությունները: Ի վերջո, կենտրոնացնելով ուշադրությունը կայուն և ներառական անտառային քաղաքականության և կառավարման պրակտիկայի վրա՝ FORACCA-ն կնպաստի անտառային ռեսուրսներից կախում ունեցող և հաճախ մարգինալացված փոքր ֆերմերների կենսապահովման պայմանների բարելավմանը, հետևաբար նաև գյուղական աղքատության կրճատմանը:

24/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.38
-0.06
Եվրո (EUR)
413.31
-1.67
Ռուբլի (RUR)
4.2722
-0.0498
Լարի (GEL)
138.89
+0.22
50055
-535
Արծաթ
761.55
-5.39