
ԲՈՒՀԵՐԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
2012 թվականի առաջին կիսամյակում կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում կազմել է 32.657 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30.289 մլրդ դրամի դիմաց։ Կառավարության նիստի ժամանակ նման տվյալներ է հրապարակել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվություն:
Ըստ հրապարակված տվյալների՝ հայաստանյան ԲՈՒՀ-երից 12-ը խոշոր հարկատուներ են և մշտական տեղ են զբաղեցնում Հայաստանի 100 հարկ վճարողների ցանկում։
Առաջիկա տարիներին նախատեսվում է կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամտի ավելացման համար ձեռնարկել մի շարք միջոցներ, մասնավորապես, ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները և այլն։