Ղազախստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը յոթ տարում աճել է 74%-ով
Ղազախստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը յոթ տարվա ընթացքում աճել է 74%-ով՝ հասնելով 28 միլիարդ դոլարի։
Ղազախստանից արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 90%-ով։ Երկրում սա հիմնավորում են տարվա ընթացքում շուրջ տասը կարևոր արգելքի հաղթահարմամբ: Օրինակ, Ղրղզստանում անհավասար պայմաններ կային գյուղատնտեսական տեխնիկայի համար ԱԱՀ-ն գանձելիս, Բելառուսում վերացվել են ԵԱՏՄ երկրների դեղերի դեղատնային մուտքի սահմանափակումները, Ռուսաստանում՝ հաստոցաշինական արտադրանքի պետական գնումների արգելքը:
Արդեն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում պետությունների ղեկավարները նախատեսում են ստորագրել Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Սինգապուրի հետ: Բանակցություններ են ընթանում նաև Եգիպտոսի, Ինդոնեզիայի և ԱՄԷ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ: