Ֆինանսական

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2751.00-6.24 COPPER - 11649.50-11.92
LME:  NICKEL - 15169.00-7.85 TIN - 37187.00-17.47
LME:  LEAD - 1830.50-2.22 ZINC - 3392.00-7.70
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
2023թ․ ՏՏ ոլորտում ամենաբարձր աշխատավարձերը Java, Go (Golang) և iOS մասնագետներինն են
27/12/2023 11:58
Կիսվել

2023թ․ ՏՏ ոլորտում ամենաբարձր աշխատավարձերը Java, Go (Golang) և iOS մասնագետներինն են

Ռուսական hh.ru առցանց հավաքագրման հարթակը հետազոտություն է անցկացրել ՏՏ ոլորտում թափուր աշխատատեղերի և աշխատավարձերի մակարդակի վերաբերյալ։ Պարզվել է, որ ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են Java-ի, Golang-ի և iOS-ի ծրագրավորողները, ավագ frontend ծրագրավորողները և գլխավոր տեխնիկական տնօրենները:

Ուսումնասիրությունը վերլուծել է ավելի քան 160,000 թափուր ՏՏ աշխատատեղ ամբողջ Ռուսաստանում  2023թ.-ի 11 ամիսների ընթացքում։ 2023թ.-ի լավագույն 5 շրջանները՝ բարձր վարձատրվող թափուր աշխատատեղերի քանակով, ներառել են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկի մարզը, Թաթարստանը և Սվերդլովսկի մարզը:

ՏՏ ոլորտում ամենաբարձր աշխատավարձն առաջարկում են ծրագրային ապահովման մշակող ընկերությունները, համակարգային ինտեգրատորները և ինտերնետային ընկերությունները (որոնողական համակարգեր, վճարային համակարգեր, սոցիալական ցանցեր, տեղեկատվական, կրթական և ժամանցային ռեսուրսներ, կայքերի առաջխաղացում և այլն): Նրանց բաժին է ընկնում ՏՏ ոլորտի թափուր աշխատատեղերի 80%-ը՝ սկսած 400,000 ռուբլի առաջարկվող աշխատավարձով։

IDram

Բացի ծրագրավորողներից, գլխավոր տեխնիկական տնօրենի պաշտոնն ամենից հաճախ ունենում է ամենաբարձր աշխատավարձը։ Օրինակ, WorkAl.pro ստարտափը փնտրում է գլխավոր տեխնիկական տնօրեն մինչև 700,000 ռուբլի աշխատավարձով, իսկ BestDoctor ընկերությունների խումբը նմանատիպ պաշտոնի համար առաջարկում է 800,000 ռուբլուց:

«ՏՏ ոլորտում աշխատավարձերի աճին նպաստել են մի քանի գործոններ՝ թվայնացման տենդենցի զարգացումը, սեփական լուծումների և ռուսական ծրագրերի մշակման անհրաժեշտությունը, տեխնոլոգիական ընկերությունների և վաճառողների աճն ու զարգացումը», – նշել է BestDoctor ընկերությունների խմբի համահիմնադիր Մարկ Սանևիչը:

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

ՏՏ ոլորտի մասնագետների թափուր աշխատատեղերի տեսակարար կշիռը, որը ներառում է հեռավար աշխատանք, փոքր-ինչ նվազել է 2023թ․ և կազմել 27%, մինչդեռ 2022թ․ հեռավար աշխատանք առաջարկվել է ՏՏ թափուր աշխատատեղերի 30%-ում։ Բայց հիբրիդային ժամանակացույց նշող թափուր աշխատատեղերի տեսակարար կշիռը 2021թ․ աստիճանաբար ավելանում է։ 2021թ․ հիբրիդային ժամանակացույց առաջարկվել է միայն 4% դեպքերում, 2022թ․՝ 10%, իսկ 2023թ․՝ հիբրիդային գրաֆիկով թափուր աշխատատեղերի մասնաբաժինը։ աճել է մինչև 15%:

Հարցվածների ավելի քան մեկ երրորդը կարծում են, որ հիբրիդային ձևաչափով աշխատող աշխատակիցների մասնաբաժինը կաճի մինչև 2030թ․, իսկ 44%-ը ակնկալում է, որ հիբրիդային աշխատանքի ձևաչափը կամ հեռավար աշխատանքի հնարավորությունը կդառնա սոցիալական փաթեթի նոր պահանջների կարևոր մասը։

 Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58