Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-հոկտեմբեր
03/01/2024 15:44
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-հոկտեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 9.650 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 42.87%-ով կամ 2.89 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 16.62%-ով կամ 381.02 մլն դոլարով և կազմել 2.674 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 27.7%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 817.81 մլն դոլար, +44.56% կամ 252.1 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.47%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 773.13 մլն դոլար, +45.96% կամ 243.46 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.01%-ը։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 749.34 մլն դոլար, +136.25% կամ 432.16 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 7.76%-ը։

Հինգերորդ տեղում Իրանն է՝ 496.58 մլն դոլար, +4.67% կամ 22.16 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5.15%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 485.58 մլն դոլար, +51.75% կամ 165.59 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 5.03%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 480.73 մլն դոլար, +43.33% կամ 145.33 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4.98%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 270.13 մլն դոլար, +43.05% կամ 81.29 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.80%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 148.13 մլն դոլար, +47.87% կամ 47.96 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.53%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 120.51 մլն դոլար, +40.78% կամ 34.91 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 1.25%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 27.30%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 14.65%-ով և կազմել 2.874 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 14.99%-ով և կազմել 2.78 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 41.05%-ով և կազմել 1.884 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել 2.553 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +22.07%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1.402 մլրդ դոլար՝ + 28.82%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 555.94 մլն դոլար՝ +112.23%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները 487.47 մլն դոլար է՝ +2.86%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 468.93 մլն դոլար՝ +55.35%։

Ներմուծված ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է 312.4 մլն դոլար՝ 145.96%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 293.7 մլն դոլար՝ +38.63%։

Կորեական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 133.42 մլն դոլար՝ 88.66%։

Լեհական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 126.73 մլն դոլար՝ +125.15%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 124.86 մլն դոլար՝ +45.56%։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52