
Արգենտինայում մեկ ամսում սպառումը նվազել է 13%-ով
Արգենտինայում մանրածախ վաճառքը 2023 թվականի դեկտեմբերին նվազել է 13.7%-ով՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ:
«Դեկտեմբերին ՓՄՁ-ի մանրածախ առևտուրը տարեկան կտրվածքով անկում է ապրել 13.7%-ով: Տարին ավարտվել է 3.4% անկմամբ»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ դեկտեմբերն ամենադժվար ամիսն է եղել փոքր և միջին բիզնեսի համար, որոնք հույս ունեին նախատոնական վաճառքով լրացնել հունվարից նոյեմբեր կուտակված վնասները։
«Սակայն 2023-ի վերջին սպառողները բախվեցին ապրանքների և ծառայությունների գների կտրուկ փոփոխության՝ գնողունակության սահմանափակմամբ», – ասվում է զեկույցում։
Ըստ հեղինակների՝ սննդամթերքի և խմիչքների վաճառքն ամենաշատը նվազել է՝ 19.8%-ով: