Մոլդովայում ընդդիմադիրները նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել
Մոլդովայում ընդդիմադիր «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչները նպատակահարմար չեն գտնում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վրա գումար ծախսել՝ երկրում աղքատության մակարդակի աճման պայմաններոմ։
«Ինչու՞ միլիոնավոր լեյեր ծախսել հանրաքվեի վրա, եթե մեզ համար ամեն ինչ արդեն որոշված է։ Մի իրավիճակում, երբ Մոլդովայում աղքատության շեմից ցածր մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, իշխանությունները շարունակում են միլիոններ ծախսել՝ տրվելով ԵՄ-ում լավ ապագայի մասին խոստումներին»,- ասվում է ընդդիմադիր քաղաքական ուժի հայտարարության մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունից ընդգծել են, որ Եվրահանձնաժողովը քիչ է մտահոգված Մոլդովայի տնտեսական և սոցիալական իրավիճակով, հետևաբար ԵՄ ներկայացուցիչները հավանություն են տալիս Մոլդովայի քաղաքացիների կյանքի վատթարացմանը: