Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ  ԱՃԵԼ Է 8.8%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ Է 428789 ՔԱՐՏ
20/11/2008 17:36
Կիսվել

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԱՃԵԼ Է 8.8%-ՈՎ ԵՎ ԿԱԶՄԵԼ Է 428789 ՔԱՐՏ

2008թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրումը կամ դրանց սպասարկումը իրականացվել է ՀՀ տարածքում գործող 20 առևտրային բանկերի կողմից: Ընդ որում` 19 առևտրային բանկեր անդամակցում են «ԱրՔա» քարտերով վճարումների միասնական համակարգին:

2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ տարածքում պլաստիկ քարտերով իրականացվել է 86 մլրդ դրամի 1748251 գործառնություն: Այդ թվում` քարտերով անկանխիկ վճարումների ծավալը կազմել է մոտ 7.3 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 744 մլն դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 223 մլն դրամ, քարտից-քարտ փոխանցումներ` 521 մլն դրամ):

Եռամսյակի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 428789, որը 2008թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 8.8%-ով (34538 քարտով): Հաշվետու եռամսյակի ընթացքում քարտերով իրականացված անկանխիկ վճարումների ծավալը կազմել է քարտային գործառնությունների մոտ 8.5%-ը:

2008թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ գործող «ԱրՔա» քարտերի քանակը 2008թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 7.2%-ով (13212 քարտով) և կազմել 196953:

Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 10%-ով (21326 քարտով), այդ թվում` VISA միջազգային քարտային համակարգի քարտերն ավելացել են 7.3%-ով (10725 քարտով) և կազմել 157867, իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերի քանակը` 17.6%-ով (5623քարտով) և կազմել 37524: Մնացած մասը բաժին է ընկնում միջազգային այլ քարտերին: Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 53.9%-ով (30 մլրդ դրամով), իսկ քանակը` 53.8%-ով (611575):

Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 746379 գործառնություն` 29.9 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է մոտ 59%-ով (11 մլրդ դրամով), իսկ քանակը` 43.7%-ով (227068-ով):

VISA միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ (543665 գործառնություն), իսկ MasterCard միջազգային քարտային համակարգի քարտերով իրականացվել է 11.8 մլրդ դրամ ծավալով 210075 գործառնություն:  VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 35%-ով (8.5 մլրդ դրամ ծավալով), իսկ MasterCard համակարգի քարտերով կատարված գործառնությունների ծավալը ավելացել է 119%-ով (6.4 մլրդ դրամ ծավալով):

Միջազգային այլ քարտերով իրականացվել է 248132 գործառնություն` 11.7 մլրդ դրամ ծավալով, որը 2007թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 4 մլրդ դրամով:
Մեկ «ԱրՔա» քարտով իրականացված ամսական միջին գործառնությունների ծավալը կազմել է 40 հազ. դրամ (քանակը կազմել է 1.3) նախորդ ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3 հազ դրամով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6