Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 413.00-0.50 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 96.11+4.24 WTI - 88.34+3.52
COMEX:  GOLD - 4120.00+0.56 SILVER - 60.02+2.01
COMEX:  PLATINUM - 1663.50-0.61
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.04-0.04 EUR/GBP - 1.1427+0.20
FOREX:  EUR/USD - 1.1427+0.20 GBP/USD - 1.3388+0.04
STOCKS RUS:  RTSI - 857.49+2.86
STOCKS US: DOW JONES - 52218.58-0.01 NASDAQ - 25690.90-0.57
STOCKS US: S&P 500 - 7498.96-0.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 66422.60+0.46 TOPIX - 4053.88+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25210.81+1.28 SSEC - 3876.78+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10716.97+1.24 CAC40 - 8437.89+0.89
STOCKS EUR:  DAX - 25155.41+0.58
23/07/2026  CBA:  USD - 365.95-0.94 GBP - 489.13-1.44
23/07/2026  CBA:  EURO - 417.29-1.07
23/07/2026  CBA:  GOLD - 48887+1087 SILVER - 698.17+3.52
Stylebit ստարտափը Product Hunt հարթակում է
24/01/2024 20:38
Կիսվել

Stylebit ստարտափը Product Hunt հարթակում է

Հայկական Stylebit ստարտափը, որը նախկինում դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ էր, որը թույլ էր տալիս հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հոսքում  ու հեշտացնում և արագացնում էր ամբողջ թիմի աշխատանքը, այժմ ընկերություններին առաջարկում է վերլուծության հարթակ ներքին օգտագործման գործիքների համար:

Արմենպրեսի հետ զրույցում ընկերությունից տեղեկացրին, որ ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

«Հարթակը դիզայն համակարգերի վերլուծության համար է: Պրոդուկտ ընկերությունները ստեղծում են թիմ, որպեսզի ստեղծեն դիզայն համակարգի կոմպոնենտներ, որոնք թույլ են տալիս հետագայում ավելի արագ աշխատել. գործն արագանում է 35 տոկոսով: Ընկերությունները, որոնք կարող են տարիներով աշխատել այդ դիզայն համակարգը ստեղծելու վրա, չեն ունենում որևէ վիճակագրություն, թե ինչպես է դիզայն համակարգը օգտագործվում ընկերության մյուս աշխատակիցների կողմից: Այստեղ օգնության է գալիս մեր հարթակը: Ընդգծեմ, որ խոսքը ընկերության ներսում օգտագործվող պրոդուկտների մասին է, որից օգտվում են ընկերության մյուս ծրագրավորողները»,- ներկայացրեց ստարտափի համահիմնադիր Հովհաննես Ղևոնդյանը:

«Կարճ ասած՝ ստարտափը վերլուծության հարթակ է  ներքին օգտագործման գործիքների համար: Մենք հնարավորություն ենք տալիս վերլուծել «տանն» օգտագործվող պրոդուկտները. հնարավորություն ենք տալիս հասկանալ՝ օգտագործո՞ւմ են դրանք, թե՞ ոչ, ինչպե՞ս են օգտագործում, գո՞հ են օգտագործումից հետո: Այս պահին կենտրոնացումը դիզայն համակարգերում խնդիրը լուծելու վրա է, բայց մենք արդեն ունենք օգտատերեր, որոնք մեզնից արդեն ավելին են ուզում: Հարթակը, փաստացի, ներքին վերլուծության համար է»,- հավելեց ստարտափի հիմնադիրներից Խաչատուր Վիրաբյանը:

IDram

Հիմնադիրները նշեցին՝ նախորդ հարթակի օգտատերերն ավելին էին պահանջում, քան իրենք առաջարկում էին: Երբ առաջին օգտատիրոջից նման գործիքի պահանջարկ են լսել, սկզբից լուրջ չեն վերաբերվել: Հետո հասկացել են, որ նման ցանկություն ու պահանջարկ շատերի մոտ կա ու որոշել են վերապրոֆիլավորել ստարտափը:

«Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, հետևել քայլերին կարգավորումներ անելու համար: Հարթակը սկան է անում գրված կոդը, դրա միջից հասկանում այն տեղերը, որտեղ օգտագործված որևէ բան կա, հազարավոր կոդերի մեջ հասկանում ենք, թե որտեղ է օգտագործվել x գրադարանը, y գրադարանը, հասկանում ենք, թե ինչքանով է ծրագրավորման թիմը օգտագործել դիզայն համակարգը ու կարողանում ենք վերլուծություններ անել, որը հետո հասանելի է դառնում մեր հարթակում: Արդեն հարթակում մարդիկ կարող են տեսնել այդ տեղեկատվությունը, ուսումնասիրել այն, արհեստական բանականության միջոցով հարցեր տալ և ստանալ պատասխաններ, կատարել հավելյալ քայլեր, օրինակ՝ ինչպես փոխեն կամ լավացնեն ծրագիրը»,- մանրամասնեց Վիրաբյանը:

Ընկերությունից նշում են, որ շուկայում ունեն մրցակիցներ, բայց իրենց ստարտափը մի շարք առավելություններ է առաջարկում:

«Մենք ընկերություններին  չենք սահմանափակում կոնկրետ մետրիկաներով: Հնարավորություն ենք տալիս ստեղծել իրենց սեփական մետրիկաները, որը հատուկ է միայն մեր հարթակին: Առաջիկայում հասանելի կլինենք նաև Android և IOS համակարգերի համար»,- ասաց Ղևոնդյանը:

Ստարտափն այս փուլում բաղկացած է միայն հիմնադիրներից՝ Խաչատուր Վիրաբյան, Մովսես Սապոնջյան և Հովհաննես Ղևոնդյան: Ունեն խորհրդատու Սիլիկոնյան հովտից ու, չնայած դեռ քիչ են, հասցրել են 500 բիզնեսի ուշադրություն գրավել, որոշների հետ էլ բանակցությունների փուլում են:

Ստարտափն այս պահին ներդրումներ ներգրավելու վրա կենտրոնացած չէ, կարևորում են նաև հարթակում անվտանգության հետ կապված հարցերը, օգտատերերի հետ սերտ աշխատանքը, feedback ստանալը և հարթակը կատարելագործելը:

Ստարտափը ներկայացված է նաև տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է և պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։

Կարինե Տերտերյան

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.95
-0.94
Եվրո (EUR)
417.29
-1.07
Ռուբլի (RUR)
4.6535
-0.0322
Լարի (GEL)
139.31
-0.28
48887
+1087
Արծաթ
698.17
+3.52