Չինաստանը պատրաստ է աշխատել Ճապոնիայի հետ երկկողմ ճանապարհորդության ընթացակարգերը պարզեցնելու համար
Չինաստանի իշխանությունները պատրաստ են համագործակցել Ճապոնիայի հետ երկու երկրների միջև ճանապարհորդությունների հետ կապված ընթացակարգերը պարզեցնելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք հուսով ենք, որ Չինաստանը և Ճապոնիան կձգտեն փոխգործակցել և համատեղ պարզեցնել երկկողմ ճանապարհորդությունները», – ասել է նա ճեպազրույցում ՝ պատասխանելով ճապոնացի լրագրողին, ով Չինաստանի և Թաիլանդի միջև առանց վիզայի համաձայնագրի ստորագրման հետ կապված հետաքրքրվել էր պաշտոնական Տոկիոյի հետ համագործակցության հեռանկարով:
Չինացի դիվանագետի խոսքով՝ Պեկինը միշտ մեծ նշանակություն է տվել համապատասխան հարցերին և խոստացել, որ չինական կողմը «լրջորեն կուսումնասիրի» այդ հնարավորությունը։