Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել՝ Կենտրոնական Ասիայի հետ Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար
29/01/2024 18:05
Կիսվել

ԵՄ-ն մտադիր է 10 միլիարդ եվրո ներդնել՝ Կենտրոնական Ասիայի հետ Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցքի ստեղծման համար

ԵՄ-ն մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող փոխադրամիջանցք ստեղծելու համար։

Եվրահանձնաժողովից հայտնել են, որ Բրյուսելում հունվարի 29-ին բացվել է ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որին մասնակցում են տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական կազմակերպություններ՝ քննարկելու Անդրկասպյան փոխադրամիջանցքը վերափոխելու համար անհրաժեշտ ներդրումները։ Համաժողովի առաջին օրն այդ նպատակների համար 2.97 միլիարդ եվրո հատկացնելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Եվրոպական ներդրումային բանկն այսօր ստորագրել է 1,47 մլրդ եվրոյի հատկացման մասին փոխըմբռնման հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի կառավարությունների և Ղազախստանի զարգացման բանկի հետ։ Այսօր ավելի ուշ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ղազախստանի հետ կստորագրի փոխըմբռնման հուշագիր 1.5 միլիարդ եվրոյի ներդրումային գծի վերաբերյալ: ԵՄ-ն վճռականորեն խրախուսում է Կենտրոնական Ասիայի հետ ուղղակի տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Սև ծովի և Կովկասի տարածաշրջաններով՝ լիակատար գործընկերությամբ Կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրների հետ, որոնք ակտիվորեն մասնակցում են ներդրողների համաժողովին», – ասված է ԵՀ տարածած հաղորդագրությունում:

Ներդրողների համաժողովին մասնակցում են բարձրաստիճան ներկայացուցիչներ Եվրահանձնաժողովից, ԵՄ անդամ երկրներից, Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Կովկասի երկրներից և Թուրքիայից։ Համաժողովին ներկա են նաև մասնակիցներ Մեծ 20-յակի երկրներից։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75