Տնտեսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3649.50+0.00 COPPER - 13667.50+0.00
LME:  NICKEL - 18913.00+0.00 TIN - 54174.00+0.00
LME:  LEAD - 2011.50+0.00 ZINC - 3543.00+0.00
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64996.09-0.25 TOPIX - 3938.46-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25599.45-0.03 SSEC - 4145.37-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
26/05/2026  CBA:  USD - 367.74-0.27 GBP - 495.86-0.59
26/05/2026  CBA:  EURO - 428.09-0.35
26/05/2026  CBA:  GOLD - 53277-39 SILVER - 896.66-0.66
Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-նոյեմբեր
03/02/2024 22:29
Կիսվել

Ներմուծումը Հայաստանի Հանրապետություն՝ ըստ երկրների. 2023թ. հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 10.931 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն աճել են 41.03%-ով կամ 3.18 մլրդ դոլարով։

Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն աճել են 26.63%-ով կամ 690.25 մլն դոլարով և կազմել 3.292 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 30.12%-ը։

Երկրորդը Չինաստանն է՝ 895.83 մլն դոլար, +40.61% կամ 258.73 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 8.19%-ը։

Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 840.59 մլն դոլար, +35.82% կամ 221.71 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 7.69%-ը։

Չորրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն է՝ 805.8 մլն դոլար, +110.14% կամ 422.34 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ներմուծման 7.37%-ը։

Հինգերորդ տեղում Իրանն է՝ 552.4 մլն դոլար, +2.92% կամ 15.69 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում ներմուծման 5.05%-ը։

ԱՄԷ-ն վեցերորդն է՝ 545.24 մլն դոլար, +41.31% կամ 159.39 մլն դոլար։ Էմիրատներին բաժին է ընկնում ներմուծման 4.99%-ը։

Յոթերորդը Գերմանիան է՝ 521.5 մլն դոլար, +32.28% կամ 127.27 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ներմուծման 4.77%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իտալիան է՝ 293.78 մլն դոլար, +35.46% կամ 76.9 մլն դոլար։ Իտալիային բաժին է ընկնում ներմուծման 2.69%-ը։

Իններորդը Նիդերլանդներն է՝ 163.01 մլն դոլար, +42.38% կամ 48.52 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում ներմուծման 1.49%-ը։

Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 130.51 մլն դոլար, +38.16% կամ 36.05 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում ներմուծման 1.19%-ը։

Այլ երկրների մասնաբաժինը ներմուծման ծավալներում մազմում է 26.44%։

Ինչ կայանում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալներն աճել են 23.84%-ով և կազմել 3.516 մլրդ դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներից ներմուծումն աճել է 24.64%-ով և կազմել 3.41 մլրդ դոլար։ Ինչ կայանում է Եվրամիությանը, ապա այս ուղղությամբ ներմուծման ծավալներն աճել են 33.49%-ով և կազմել 2.06 մլրդ դոլար։

Ներմուծված արտադրանքի ծագման երկրների դեպքում պատկերը հետևյալն է.

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 3.15 մլրդ դոլարի ռուսական արտադրանք՝ +32.62%։

Չինական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 1.55 մլրդ դոլար՝ + 25.20%։

Ամերիկյան արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 583.76 մլն դոլար՝ +82.56%։

Իրանական արտադրանքի ներմուծման ծավալները 541.09 մլն դոլար է՝ +0.91%։

Գերմանական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 504.92 մլն դոլար՝ +41.36%։

Ներմուծված ճապոնական արտադրանքի ծավալը կազմել է 326.61 մլն դոլար՝ 106.63%։

Ներմուծված իտալական արտադրանքի ծավալը կազմել է 323.26 մլն դոլար՝ +32.91%։

Ֆրանսիական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 157.03 մլն դոլար՝ +62.86%։

Կորեական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 142.87 մլն դոլար՝ 74.73%։

Լեհական արտադրանքի ներմուծման ծավալները կազմել են 133.1 մլն դոլար՝ +100.34%։

26/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.74
-0.27
Եվրո (EUR)
428.09
-0.35
Ռուբլի (RUR)
5.1189
-0.0145
Լարի (GEL)
137.74
-0.05
53277
-39
Արծաթ
896.66
-0.66