
«ԱՐՄԱՎԻԱ»-Ի ՎԱՃԱՌՔԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՈՒՄ ԿՍՏԱՆԱ ԱՌԱՋԻԿԱ 2-3 ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Միխայիլ Բաղդասարովը մտադիր է «Արմավիա» ավիաընկերության վաճառքի գործարքը ավարտին հասցնել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում: Դեռևս, սակայն, հայտնի չէ, թե ինչ բաժնեմասի մասին է խոսքը գնում: Ներկայումս քննարկվում են ընկերության կապիտալում նոր սեփականատերերի մասնակցության հետ կապված հարցեր: Ընկերության նոր հավանական սեփականատերերի շարքում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, կան նաև իտալացի ներդրողներ:
«Արմավիա» ընկերության վաճառքի հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն ու ընկերության կուտակած պարտքերն են:
«Արմավիա» ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: 2005 թվականին ընկերության բաժնետոմսերի ողջ փաթեթը գնել էր Միկա Բաղդասարովը: