Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ 44 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
27/11/2012 12:20
Կիսվել

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ 44 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոգոտու ֆինանսների նախարարները և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները երկարատև բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել Հունաստանին հերթական արտահերթ ֆինանսական օգնության տրամադրման հարցի շուրջ: Նախատեսվում է, որ նոր վարկային տրանշը, որը կկազմի շուրջ 44 մլրդ եվրո, Հունաստանին կտրամադրվի դեկտեմբերի 13-ին: Որոշման կապակցությամբ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին վստահություն է հայտնել, որ այն կնպաստի եվրոպական շուկաների կայունացմանը:

Սպասվում է, որ նոր վարկային միջոցները կօգնեն Հունաստանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները կենսաթոշակների և աշխատավարձերի վճարումների գծով: Միևնույն ժամանակ, ֆինանսական օգնությունից «կօգտվեն» նաև հունական բանկերը:

Նշենք, որ Հունաստանն այս վարկային տրանշին սպասում էր ընթացիկ տարվա հունիսից:

Հատկանշական է, որ Հունաստանի վարկատուները համաձայնության են եկել նաև կրճատել Հունաստանի պարտքի ցուցանիշը. 2020 թվականին երկրի պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 124%` մինչ այս սպասվող 144%-ի դիմաց: Պարտքի ցուցանիշի կրճատումը տեղի կունենա ԱՄՀ վարկերի մասով տոկոսադրույքների նվազեցման և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Հունաստանի պետական պարտատոմսերի գնման հաշվին:

Հիշեցնենք, որ Հունաստանի վարկատուները՝ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը և Արժույթի միջազգային հիմնադրամը, հաստատել են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու երկու փաթեթ՝ 240 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Ներկայումս Հունաստանն այս գումարից ստացել է 150 մլրդ եվրոյի վարկային միջոցներ:

Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ: Երկրի համախառն պարտքը կազմում է ՀՆԱ-ի 175%-ը:

Հունաստանում աշխատանք չի կարողանում գտնել յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56