Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
BRICS-ը մինչև 2028 ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ կանցնի G7-ից
14/02/2024 13:10
Կիսվել

BRICS-ը մինչև 2028 ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ կանցնի G7-ից

BRICS-ի մասնաբաժինը համաշխարհային ՀՆԱ-ում մինչև 2028 թվականը կաճի 35%-ից մինչև 40%, մինչդեռ G7-ի համար այն կնվազի մինչև 27.8%: Նման տվյալներ է ներկայացրել BRICS-ի երկրների կողմից ստեղծված Զարգացման նոր բանկի նախագահ, Բրազիլիայի նախկին նախագահ (2011-2016) Դիլմա Ռուսեֆը՝ Դուբայում Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Ռուսեֆը նաև նշել է, որ զարգացող երկրների մասնաբաժինը համաշխարհային առևտրում «2016-ի 37%-ից 2022-ին աճել է մինչև 41%»։ Ըստ NDB-ի ղեկավարի՝ զարգացած տնտեսություն ունեցող երկրները, ընդհակառակը, կորցնում են իրենց դիրքերը. նրանց մասնաբաժինը համաշխարհային արտահանման մեջ 62%-ից նվազել է մինչև 58%:

Զարգացման նոր բանկը ստեղծվել է BRICS-ի երկրների կողմից 2014 թվականի հուլիսին ասոցիացիայի VI գագաթնաժողովում ստորագրված միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Դրա նպատակն է ֆինանսավորել ենթակառուցվածքային նախագծերը և կայուն զարգացման նախագծերը BRICS-ի երկրներում և զարգացող երկրներում: Տարիների ընթացքում բանկը հաստատել է 98 նախագիծ՝ ընդհանուր 33.2 միլիարդ դոլար արժողությամբ: Նախագծերը ներառում են տրանսպորտը, ջրամատակարարումը, մաքուր էներգիան, թվային և սոցիալական ենթակառուցվածքները և քաղաքաշինությունը:

Հիշեցնենք՝ 2023-ի օգոստոսին վեց նոր անդամ է հրավիրվել BRICS, այդ թվում՝ Արգենտինան, բայց դեկտեմբերի վերջին նա հրաժարվեց միանալ։ Մյուս հրավիրվածները՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, հունվարի 1-ից սկսել են լիարժեք աշխատանքը BRICS-ում:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45