ԻՍՊԱՆԻԱՅԻ ԲԱՆԿԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ 37 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եվրահանձնաժողովը հաստատել է իսպանական ազգայնացված չորս բանկերին՝ Bankia-ին, Novagalicia-ին, CatalunyaCaixa-ին և Banco de Valencia-ին, Իսպանիայի բանկային ոլորտի վերակազմավորման ծրագրի շրջանակներում 37 մլրդ եվրո ֆինանսական օգնություն տրամադրելու փաթեթը: Ֆինանսական միջոցները կտրամադրվեն Եվրոգոտու ESM հակաճգնաժամային հիմնադրամից:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Եվրահանձնաժողովը հավանության էր արժանացրել Իսպանիայի բանկերի վերակազմավորման ծրագիրը:
Նշենք, որ Եվրոգոտու երկրների շարքում գործազրկության մակարդակը ամենաբարձրը շարունակում է մնալ Իսպանիայում: 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյուքներով ցուցանիշը կազմել էր 25%: