Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ԵՐԵՎԱՆԸ ԵՌԱՉԱՓ ՊԱՏԿԵՐՄԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՎ
30/11/2012 10:20
Կիսվել

ԵՐԵՎԱՆԸ ԵՌԱՉԱՓ ՊԱՏԿԵՐՄԱՄԲ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՈՎ

Հյուսիսային պողոտայում տեղադրվել է ինտերակտիվ էկրան, որը հնարավորություն է տալիս տեսնել Երևանը եռաչափ (3D) պատկերված և տեղեկանալ մայրաքաղաքի մշակութային անցուդարձին: Մշակութային առօրյային ծանոթանալու համար բավական է կանգնել էկրանի առջև ու ձեռքը շարժել համապատասխան մշակութային կենտրոնի ուղղությամբ: Սարքը հասկանում է ձեռքի շարժումը և բացում տվյալ կենտրոնի օրվա իրադարձությունները:

«Երևան 3D» նախագծի հեղինակն է Լոկատոր ընկերությունը, իսկ նախագծում մշակութային առօրյայի մասին տեղեկատվական համակարգ ներդնելու նախաձեռնությունը պատկանում է Երևանի քաղաքապետարանին: Նախատեսվում է համակարգում ներդնել անգլերեն և ռուսերերն տարբերակները, ինչպես նաև ավելացնել Երևանի վերաբերյալ այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք կհետաքրքրեն ոչ միայն հայերին, այլև զբողաշրջիկներին: 

Հիշեցնենք, որ «Երևան 3D» նախագիծը հանրությանն է ներկայացվել այս տարվա օգոստոսին: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում:

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ կամ արտասահմանյան ընկերություն որևէ երկիր այցելելուց կամ ներդրում կատարելուց առաջ անպայման Google Earth ծրագրի եռաչափ տարբերակով ուսումնասիրում է երկիրը: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը»,- նշել է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:

Այս պահին Google Earth է վերբեռնված Երևանի 1500 շենք: Մոտ 3 ամսից ամբողջապես պատրաստ կլինի Երևանի եռաչափ մոդելը: Մայրաքաղաքի եռաչափ մոդելավորումից հետո կիրականացվի նաև Գյումրիի և Վանաձորի եռաչափ պատկերումը:

24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95