ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՄՈՒՐԻԼՈ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: ԱՄՀ կառավարրիչ փոխտնօրենը Հայաստան է ժամանել ՀՀ ազգային արժույթը շրջանառության մեջ դնելու 15-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հանդիպման սկզբում նա նշել է, թե հոբելյանն արդեն իսկ վկայում է մինչ այժմ Հայաստանում իրականացված դրամավարկային ողջամիտ քաղաքականության մասին:
ՀՀ կառավարության ղեկավարի հետ Մուրիլո Պորտուգալը քննարկել է համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարավոր զարգացումները եւ մեր երկրի վրա դրանց ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումները: Վարչապետը հյուրին ներկայացրել է ՀՀ կառավարության մոտեցումները եւ քաղաքականությունը, որի հիմքում մակրոտնտեսական ցուցանիշների եւ ֆինանսական հատվածի կայունության պահպանումն ու տնտեսական աճը խթանող գործիքների կիրառումն է: