Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԱՄԷ-ԻՑ
04/12/2012 16:17
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԵՎ ԱՄԷ-ԻՑ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012 թվականի առաջին 10 ամիսների արդյունքներով Հայաստանի ներմուծման ծավալի կառուցվածքն՝ ըստ առևտուր անող երկրների:

Համաձայն ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին Հայաստանի ներմուծման ծավալների 23.1%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրների, 24.7%-ը՝ Եվրամիության երկրներին:

Նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմտությամբ ԱՊՀ երկրներից Հայաստան ներմուծման ծավալն աճել է շուրջ 7.2%-ով և կազմել 792,3 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ երկրներից ներմուծումն աճել է 3.9%-ով՝ կազմելով 847,6 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ ներմուծման ոլորտում Հայաստանի հիմնական գործընկեր-երկիրը շարունակում է մնալ Ռուսաստանը: Այս երկրի բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալի 17.9%-ը: Միևնույն ժամանակ, համեմատաբար մեծ ակտիվություն է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, ինչպես նաև մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ առևտրային գործառնություններում: Այս երկրներին բաժին է ընկել ՀՀ ներմուծման ծավալների համապատասխանաբար 8.6%-ը, 6.6%-ը և 5.8%-ը:

Ներմուծման ոլորտում Հայաստանի գործընկեր-երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Չինաստանը (5.1%), Շվեյցարիան (5.1%), Ուկրաինան (4.4%), Գերմանիան (4.0%),Թուրքիան (3.7%), Միացյալ Նահանգները (3.6%):

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72