
2013Թ.-Ի ՍԿԶԲԻՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՍՏԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՏՐԱՆՇԸ
Պորտուգալիան, որի ֆինանսական խնդիրների լուծման համար Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրամիությունը հաստատել են 78 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ֆինանսական օգնության փաթեթ, պատրաստվում է ստանալ հերթական տրանշը, որը կկազմի 2,5 մլրդ եվրո: Այս միջոցները հասանելի կլինեն արդեն 2013 թվականի սկզբին: Նախատեսվում է, որ նշված գոմարից 1,6 մլրդ եվրոն կտրամադրվի Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի կողմից, իսկ 0,9 մլրդ եվրոն կտրամադրի Արժույթի միջազգային հիմնադրամը: