Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Ռոստելեկոմ Հայաստան. աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն», մեկնարկեցին նաև նոր սակագնային փաթեթներ
06/03/2024 15:40
Կիսվել

Ռոստելեկոմ Հայաստան. աննախադեպ հնարավորություններով «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն», մեկնարկեցին նաև նոր սակագնային փաթեթներ

«Ռոստելեկոմ Հայաստանը» գործարկեց «Wink հեռուստատեսություն և  օնլայն կինոթատրոն» նոր հարթակը, որին կարող են միանալ ընկերության թե’ գործող, թե’ նոր բաժանորդները: Ինտերակտիվ հեռուստատեսության նոր հարթակի շրջանակում կա բացառիկ հնարավորություն ոչ միայն դիտել հայկական և արտասահմանյան ավելի քան 180 հեռուստաալիք, այլև ունենալ հսկայական ֆիլմադարան, որը ներառում է ավելի քան 50․000 ֆիլմեր, սերիալներ, մուլտֆիլմեր, համերգներ, կարաոկե, ուսուցողական և ժամանցային վիդեո բովանդակություն:

Wink-ը Հայաստանում նախադեպը չունեցող ինտերակտիվ հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի հարթակ է, որն ունի գերժամանակակից ու հարմարավետ դիզայն և հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով և ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն: Ռոստելեկոմի բաժանորդները, ունենալով Wink հեռուստատեսային հարթակի մեկ օգտահաշիվ, կստանան ծառայությունները միաժամանակ 5 սարքով՝ այսպիսով ստանալով հասանելիություն հարթակի ողջ բովանդակությանը ընտանիքի բոլոր անդամների համար: Wink-ի բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոնով և պլանշետով, բջջային հավելվածով, ինչպես նաև նոութբուքով և համակարգչով՝ wink.am կայքում։

Wink հեռուստատեսային հարթակն ունի բազմազան ֆունկցիոնալ հնարավորություններ․ catch-up, եթերի դադար, ծնողական վերահսկողություն և այլն։ Այն նաև հնարավորություն է տալիս կիսվել հարթակի ֆիլմերով և սերիալներով ընկերների հետ՝ համատեղ դիտման համար, փոխարինել գնված ֆիլմերը, ներբեռնել դրանք ինտերնետի բացակայության դեպքում։

Հատկանշական է, որ Wink հարթակի մեկնարկին զուգահեռ Ռոստելեկոմը գործարկում է նոր՝ առանց ժամկետային պարտավորությունների սակագնային փաթեթներ ինտերնետի և հեռուստատեսության բաժանորդների համար՝  զգալիորեն ավելացնելով փաթեթներում ներառված ինտերնետի արագությունը և հեռուստաալիքների քանակը։ Ավելին, նոր սակագնային փաթեթներում ներառված են նաև Wink օնլայն կինոթատրոնի տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ, և բաժանորդները կկարողանան դիտել դրանք՝ առանց հավելյալ վճարի: Այսպիսով, Ռոստելեկոմը կատարում է քայլ առաջ՝ ուշադրության կենտրոնում պահելով յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Ուրախ ենք հայտարարել, որ  «Wink TV և օնլայն կինոթատրոն» հարթակն արդեն «Ռոստելեկոմ Հայաստանի» հիմնական փաթեթների կազմում է։ Դեռևս 2022թ. դեկտեմբերին մենք Հայաստանյան շուկա բերեցինք Wink հավելվածը, որը դարձավ բեկումնային՝ փոխելով օնլայն կինոթատրոնների և ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը։  Սա որակապես նոր մակարդակի հարթակ է Հայաստանյան շուկայում և այն ամբողջովին հայաֆիկացված է: Անչափ կարևոր եմ համարում նաև մեր նոր սակագնային փաթեթների մեկնարկը, որոնք որևէ ժամկետային պարտավորություն չեն պահանջում և առաջարկում են արդեն մինչև 800 Մբ/վ արագություն,  շատ հեռուստաալիքներ և տասնյակ հազարավոր ֆիլմեր և սերիալներ», – ասաց «Ռոստելեկոմ Հայաստանի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Բոլորովին վերջերս «Ռոստելեկոմ Հայաստանը» հաջողությամբ գործարկել է  Ամպային Տեսահսկման ծառայությունը, որի շրջանակում ընկերությունն առաջարկում է նախադեպը չունեցող անվտանգ տեսահսկման և տեսավերլուծության հնարավորություններ թե’ իրավաբանական, թե’ ֆիզիկական անձանց։

Հատկանշական է նաև, որ ընկերությունը կատարել է ցանցի վերազինման և ընդլայնման խոշոր աշխատանքներ, ինչպես նաև ավարտին է հասցրել Հայաստանում հզորագույն և խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի կառուցման աշխատանքների հիմնական մասը։ Տվյալների մշակման կենտրոնը նախատեսվում է գործարկել 2024 թ-ի գարնանը։

«Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» հարթակի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ և «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02