Պաշտոնական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 372.00+0.00
EUR BUY - 431.00-1.00 EUR SELL - 436.00-1.00
OIL:  BRENT - 111.03+1.27 WTI - 99.32+1.75
COMEX:  GOLD - 4594.40-1.85 SILVER - 73.56-1.92
COMEX:  PLATINUM - 1946.60-2.05
LME:  ALUMINIUM - 3578.00-1.16 COPPER - 13213.00-1.07
LME:  NICKEL - 19097.00+1.92 TIN - 49336.00-1.75
LME:  LEAD - 1960.00+0.28 ZINC - 3398.00-1.59
FOREX:  USD/JPY - 159.62+0.35 EUR/GBP - 1.1707-0.06
FOREX:  EUR/USD - 1.1707-0.06 GBP/USD - 1.351-0.15
STOCKS RUS:  RTSI - 1137.27-1.16
STOCKS US: DOW JONES - 49141.93-0.05 NASDAQ - 24663.80-0.90
STOCKS US: S&P 500 - 7138.80-0.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 59917.46-1.02 TOPIX - 3772.19+0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 25679.78-0.95 SSEC - 4078.64-0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10332.79+0.11 CAC40 - 8104.09-0.46
STOCKS EUR:  DAX - 24018.26-0.27
28/04/2026  CBA:  USD - 371.4-0.16 GBP - 500.91-2.89
28/04/2026  CBA:  EURO - 434.35-2.08
28/04/2026  CBA:  GOLD - 56029-256 SILVER - 906.48+12.63
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԵՎ ՀՀ ԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
22/11/2008 14:08
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԵՎ ՀՀ ԴՐԱՄԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Թույլ տվեք շնորհավորել բանկային աշխատողի օրվա եւ մեր ազգային արժույթի թողարկման 15-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս օրը մեզ լավագույն հնարավորությունն է ընձեռում վերանայել եւ ամփոփել տարեց տարի զարգացող հայկական ֆինանսաբանկային համակարգի ձեռքբերումները:

Հայկական բանկային համակարգը կարճ պատմական, սակայն բովանդակությամբ հարուստ ուղի է անցել: Նորանկախ մեր երկրում բանկերի ձեւավորումն ու ՀՀ արժույթի թողարկումը նոր Հայաստան կերտելու ազգային կամքի մի մասնիկը հանդիսացան: Ժամանակի դժվարին հանգամանքների առկայության պայմաններում ֆինանսաբանկային համակարգի զարգացումն ուղեկցվեց բազմաթիվ փորձություններով: Հասարակության կողմից թերահավատությունը հայկական բանկերի եւ դրամի նկատմամբ ամենամեծ մարտահրավերներից մեկն էր: «Ազգային արժույթ», «ավանդ», «վարկ», «բանկային փոխանցում» հասկացությունները խորթ էին նախկին խորհրդային պետության քաղաքացիների համար եւ մարդիկ մեծ դժվարությամբ էին ընտելանում դրանց: Նպատակաուղղված ջանքերի եւ կանոնակարգված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց հաղթահարել մարտահրավերները եւ բարձրացնել վստահության մակարդակը ՀՀ բանկերի եւ դրամի նկատմամբ:

Այսօր հպարտությամբ ենք ասում, որ մենք ունենք կայուն ու վստահելի ազգային արժույթ եւ բանկային համակարգ: Դրա վառ ապացույցն են հանդիսանում`

– համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու մեր ֆինանսաբանկային համակարգի արդեն իսկ ցուցաբերած ունակությունը

– եւ զարգացած երկրներին բնորոշ բանկային մշակույթի ձեւավորումն ու սրընթաց զարգացումը մեր երկրում:

Շնորհավորելով եւս մեկ անգամ` բանկային համակարգի բոլոր աշխատողներին մաղթում եմ բարեկեցություն, երջանկություն եւ արդյունավետ աշխատանքային գործունեություն:

AMP
28/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.4
-0.16
Եվրո (EUR)
434.35
-2.08
Ռուբլի (RUR)
4.9428
-0.0021
Լարի (GEL)
138.06
-0.12
56029
-256
Արծաթ
906.48
+12.63